Հա
13/09/2017

Մեգերեանների գերդաստանն աւելի քան չորս սերունդ զբաղւել է հին գորգերի վերականգնումով. 100-ամեայ պատմութիւն

Հայկական գորգագործական արւեստն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնող «Մեգերեան կարպետ» ընկերութիւնը նշելու է իր հիմնադրման 100-ամեակը։ Միջոցառմանը, որ տեղի կունենայ սեպտեմբերի 18-ին, կը մասնակցեն հիւրեր ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից: 

«Մեգերեան կարպետ» ընկերութիւնը հիմնադրւել է 1917 թւականին Նիւ Եօրքում: Այն ի սկզբանէ զբաղւում էր նոր եւ անտիկ ձեռագործ գորգերի վերանորոգման եւ մշակման աշխատանքներով, ինչպէս նաեւ ձեռագործ գորգերի առք ու վաճառքով: 

«alikonline.ir» - Հայկական գորգագործական արւեստն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնող «Մեգերեան կարպետ» ընկերութիւնը նշելու է իր հիմնադրման 100-ամեակը։ Միջոցառմանը, որ տեղի կունենայ սեպտեմբերի 18-ին, կը մասնակցեն հիւրեր ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Մեգերեան կարպետ» ընկերութիւնը հիմնադրւել է 1917 թւականին Նիւ Եօրքում: Այն ի սկզբանէ զբաղւում էր նոր եւ անտիկ ձեռագործ գորգերի վերանորոգման եւ մշակման աշխատանքներով, ինչպէս նաեւ ձեռագործ գորգերի առք ու վաճառքով: Մեգերեանների գերդաստանն աւելի քան չորս սերունդ զբաղւել է հին գորգերի վերականգնումով եւ նոր գորգերի արտադրութեամբ: 2000 թւականին Մեգերեանների ջանքերով Հայաստանում թարմացւել եւ վերազինւել է նախկին «Հայգորգ» ընկերութեանը պատկանող գործարանը, ընկերութեան կողմից ինչպէս տարբեր շրջաններում, այնպէս էլ Արցախում վերաբացւել են նախկին 20 արտադրական մասնաճիւղերը: Այդպիսով, նոր թափ հաղորդւեց հայկական ձեռագործ գորգերի արտադրութեանը եւ զարգացմանը Հայաստանի տարածքում: 

Մեգերեանները ընդարձակել են գորգերի արտադրութիւնը Հայաստանում՝ օգտագործելով դիզայնի եւ ոճաւորման այնպիսի տեսակներ, ինչպիսիք են Վասպուրականի, Ղարաբաղի, Լոտուսի, Լոռիի եւ ժամանակակից այլ ոճաւորումներ եւ լուծումներ:

«Մեգերեան կարպետ» ընկերութեան արտադրութեան եւ կոմերցիոն գծով տնօրէն Լէոնիդ Անդրէասեանը նշում է, որ Մեգերեանների շնորհիւ նոր շունչ հաղորդւեց աւանդական հայկական ձեռագործ գորգերին: Նրանք Հայաստանում յաջողութեամբ ներդրել են բրդեայ թելերի ներկման բնական մեթոդները. բնական գոյներ, որոնք ստացւում են հայկական լեռնաշխարհի ծաղիկներից, արմատներից ու բոյսերից այնպէս, ինչպէս դա արւում էր հազարամեակներ առաջ:

Արտադրւած գորգերն, ըստ նրա, ամբողջութեամբ պահպանում են հայկական գորգերի աւանդական ոճն ու դիզայնը: «Վստահ եմ, որ Մեգերեանի ժառանգները կը շարունակեն իրենց նախնիների գործը եւ մեր մշակոյթը կը տարածեն աշխարհով մէկ»,- լրագրողների հետ զրոյցում ասում է Լէոնիդ Անդրէասեանը: 

Ընկերութտան սեփականատէր Րաֆֆի Մեգերեանը խոստովանում է, որ հայրենիքում ձեռնարկատիրական գործունէութիւն են հիմնել հօր խորհրդով:

«Ամբողջ աշխարհում ֆաբրիկաններ ունէինք, մի օր հայրս ասաց, թէ ինչ եմ անում Հայաստանի համար, ասացի՝ պապ, նւիրատւութիւններ ենք անում, բայց հայրս դրանից գոհ չէր: Ասաց՝ դրանք նւիրատւութիւններ են, մինչդեռ բոլոր երկրներում աշխատատեղ էք բացում, իսկ մեր երկրում՝ ոչ: Կը գնաս մեր ժողովրդին գործ կը տաս, էդ նւիրատւութիւնները պէտք չեն, հայերն աշխատասէր են, նրանց աշխատանք է պէտք: Ու հօրս խորհրդով եկանք Հայաստան ու սկսեցինք արտադրել»:

Րաֆֆի Մեգերեանն այսօր հպարտ է, որ Հայաստանում գործունէութիւն է ծաւալում, նաեւ իր գորգերի միջոցով են մարդիկ Հայաստանը ճանաչում. «Ով եկել է մեր գործարան, զարմանում է, թէ ինչ մշակոյթ ունենք»:

Նշենք, որ ընկերութիւնը Երեւանում ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ կազմակերպւում են անվճար տուր-շրջագայութիւններ ինչպէս տեղացիների, այնպէս էլ զբօսաշրջիկների համար:

«Մեգերեան կարպետ»-ի սեփականատէրն ասում է, որ հայկական ձեռագործ գորգն առանձնանում է ինչպէս տեսակով, այնպէս էլ որակով: Հայկական բոլոր գորգերն աչքի են ընկնում իրենց բովանդակային հարուստ բազմազանութեամբ, գորգի ամենայայտնի նախշերից է վիշապը: 

Մեգերեանի խօսքերով՝ տարբեր ժողովուրդներ գողացել են հայկական գորգերը, իսկ երբեմն` իւրացրել գորգ գործելու արւեստը: «Թուրքերը, ազերիները հայկական զարդանախշերը գողացել են եւ այսօր ներկայացնում են որպէս թուրքական, ադրբեջանական գորգեր: Ինչքան էլ բացատրում ես չեն հասկանում, որ եթէ մի ազգ մշակոյթ չունի, ապա ինչպէս կարող են հազարամեակների գորգագործութիւնից խօսել: Մի առիթով ես հասկացայ, որ նրանց բացատրելն անհնար է, ասացի, որ իմ փոխարէն պէտք է գորգերը խօսեն: Երբ մեր հայկական գորգերը ցոյց տւեցինք, նրանք անմիջապէս լռեցին: Այո, գորգի պատմութիւնը շատ խորն է»:

«Մեգերեան կարպետ» գործարանում արդէն 3 տարի բացւել է թանգարան, որտեղ ցուցադրւող ամենահին գորգը թւագրւած է 17 դարի: Թանգարան-ցուցասրահում ներկայացւած են անտիկ, հարիւր եւ աւելի տարեկան հայկական գորգեր: Նշենք, որ հին գորգերի ամենամեծ քանակը Մեգերեանները պահում են Նիւ Եօրքում:

Խօսելով արտադրական ծաւալներից՝ Լէոնիդ Անդրէասեանն ասաց, որ մինչ ճգնաժամը՝ 2009 թւականը, տարեկան արտադրել են 15-20 հազար քառակուսի մետր կարպետ, սակայն ճգնաժամից յետոյ ծաւալները նւազել են: «Այդ ճգնաժամն ամբողջ աշխարհի գորգագործութեանը հարւածեց: Մենք ստիպւած ժամանակաւորապէս արտադրական ծաւալները նւազեցրինք, այսօր աստիճանաբար աւելացնում ենք: Երկու ամիս առաջ վերագործարկել ենք Վայքի գորգագործական ֆաբրիկան, այս տարի նախատեսում ենք եւս մէկ ֆաբրիկա գործարկել»,- նշեց նա՝ յաւելելով, որ 2016 թ.-ին արտադրել են 1800-1900 քառակուսի մետր կարպետ, 2017 թ.-ին արտադրութեան ծաւալները կանցնեն 2000 քմ-ից: Նշենք, որ «Մեգերեան կարպետ» գորգերի 80%-ն արտահանւում է ԱՄՆ, Եւրոպա, Ռուսաստան: 

Լէոնիդ Անդրէասեանի խօսքերով՝ մինչեւ ճգնաժամը «Մեգերեան կարպետ»-ի ֆաբրիկաններում աշխատում էր 1500 գորգագործ, ցաւօք սրտի, այսօր գործող երեք ֆաբրիկաններում աշխատում է 150 մարդ:

Ընկերութեան արտադրութեան եւ կոմերցիոն գծով տնօրէնն ասում է, որ «Մեգերեան կարպետ»-ում սկսել են գորգագործութիւն սովորել նաեւ դպրոցականներն ու երիտասարդները. «Վերջին շրջանում նկատում եմ, որ գորգագործութեան հանդէպ սէր կայ, յատկապէս երիտասարդները հետաքրքրւած են այդ արւեստով: Նրանք գիտեն՝ գորգն ինչի համար է: Առաջ մեր տատերը գորգը կախում էին պատին, որ չմաշւի, բայց հակառակը պէտք է լինի. որքան գորգն օգտագործում ես, այն աւելի է փայլում: Զարմանալի է, բայց գորգերը սկսել են գնել երիտասարդ զոյգերը, որոնք նախապատւութիւնը տալիս են ոչ թէ մեքենայագործ, այլ ձեռագործ գորգերին, որոնք էկոլոգիապէս մաքուր են»: 

Մեգերեան գորգերն այսօր զարդարում են Անգլիայի թագուհու պալատը, Հայաստանի Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Բուլղարիայի, Շւեդիայի եւ այլ պետութիւնների նախագահական նստավայրերը:

Րաֆիի Մեգերեանը նշեց, որ ամիսներ առաջ Սուրբ Ղազար կղզու եկեղեցուն են նւիրել իրենց գորգը, որը տեղադրւել է խորանում: 

Յարակից լուրեր

  • «Երեւան 2800» գորգը նւիրաբերւել է Երեւան քաղաքի պատմութեան թանգարանին
    «Երեւան 2800» գորգը նւիրաբերւել է Երեւան քաղաքի պատմութեան թանգարանին

    Քաղաքապետ Տարօն Մարգարեանը Երեւան քաղաքի պատմութեան թանգարանում «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում ներկայ է գտնւել «Մեգերեան կարպետ» ընկերութեան կողմից պատրաստւած «Երեւան 2800» գորգի նւիրաբերման հանդիսաւոր արարողութեանը: Յիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի նախաձեռնութեամբ «Մեգերեան կարպետ» ընկերութեան հետ համատեղ «Երեւան 2800» գորգի ստեղծման մեկնարկը տրւեց ուղիղ մէկ տարի առաջ, որն ինքնատիպ նւէր պէտք է դառնար մայրաքաղաքի յոբելեանին: 

  • «Գրիգոր Զոհրապ» գորգն աւելի քան 100 տարւայ օտարութիւնից յետոյ եկել է հայրենիք
    «Գրիգոր Զոհրապ» գորգն աւելի քան 100 տարւայ օտարութիւնից յետոյ եկել է հայրենիք

    Հայկական գորգի ազգային կենտրոնում հանդիսաւորութեամբ բացւել է գորգի թանգարանի առաջին եւ շատ սպասւած ցուցանմուշը՝ «Գրիգոր Զոհրապ» գորգը: Կենտրոնի ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք, որ  Հայկական գորգի ազգային կենտրոնի հետեւողական աշխատանքի շնորհիւ հնարաւոր է եղել ձեռք բերել եւ Հայաստան տեղափոխել «Գրիգոր Զոհրապ» պատմական նշանակութիւն ունեցող գորգը: 

  • Թուրքիայում 1000 դոլարով հայ վարպետների պատրաստած հազւագիւտ գորգ է վաճառքի հանւել
    Թուրքիայում 1000 դոլարով հայ վարպետների պատրաստած հազւագիւտ գորգ է վաճառքի հանւել

    Թուրքիայում վաճառքի է հանւել սեբաստացի հայ վարպետների ձեռագործ գորգ, որն ունի առնւազն 160 տարւայ պատմութիւն:

    Անշարժ գոյքի վաճառքով զբաղւող թուրքական ամենախոշոր կայքում գորգի «տէրը» հազւագիւտ գորգի համար պահանջում է մօտ 1000 ԱՄՆ դոլար:

  • Իրանը վերսկսում է գորգերի արտահանումը դէպի ԱՄՆ
    Իրանը վերսկսում է գորգերի արտահանումը դէպի ԱՄՆ

    Իրանի գորգարտադրութեան իրանական ծառայութեան ղեկավար Համիդ Քարգարը յայտարարել է, որ 2016-ին վերսկսելու են Իրանից դէպի ԱՄՆ գորգերի արտահանումը:
    «Իրանական գորգերի վաճառքի նկատմամբ ամերիկացի գործարարների ցուցաբերած մեծ հետաքրքրւածութիւնը ցոյց է տալիս, որ շուտով ԱՄՆ գորգերի մատակարարումը կը վերսկսի»,- յայտարարել է նա:

  • Տեղական եւ միջազգային փորձագէտներ.- «Հայաստանը գորգագործական հնագոյն մշակոյթ ունեցող ժողովուրդներից է»
    Տեղական եւ միջազգային փորձագէտներ.- «Հայաստանը գորգագործական հնագոյն մշակոյթ ունեցող ժողովուրդներից է»

    Կրկնակի հանգոյցը՝ հայկական գորգագործութեան գլխաւոր առանձնայատկութիւնն է: «Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում «Յովհ. Շարամբէեանի անւան ժողովրդական ստեղծագործութեան կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրէնի տեղակալ Կարինէ Բազէեանը նաեւ նշեց, որ հայկական գորգերի զարդագիր տեքստերում ներկայացւած են մեր նախնիների հնագոյն պատկերացումները եւ հաւատալիքները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։