Հա
Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017 11:30

2017 թւականի առաջին կիսամեակում ԵԱՏՄ-ում տնտեսական վերականգնման փուլ է սկսւել

2016 թւականին ԵԱՏՄ անդամ պետութիւնների մեծ մասում տնտեսական անկում է նկատւել։ Սակայն 2017 թւականի առաջին կիսամեակը այլ միտումներ է ցոյց տւել՝ սկսւել է վերականգման փուլը, չնայած որ ԱՊՀ եւ ԵԱՏՄ պետութիւնների միջեւ այս հարցում էական տարբերութիւն է նկատւում։ 

«alikonline.ir» - 2016 թւականին ԵԱՏՄ անդամ պետութիւնների մեծ մասում տնտեսական անկում է նկատւել։ Սակայն 2017 թւականի առաջին կիսամեակը այլ միտումներ է ցոյց տւել՝ սկսւել է վերականգման փուլը, չնայած որ ԱՊՀ եւ ԵԱՏՄ պետութիւնների միջեւ այս հարցում էական տարբերութիւն է նկատւում։ Այս մասին ըստ «panorama.am»-ի՝ գրում է «Eurasia.expert» պարբերականը։

«Տնտեսական զարգացման ցուցանիշների վերաբերեալ վերլուծութիւնը ցոյց է տւել, որ 2017 թւականի առաջին կիսամեակում միայն Ադրբեջանում բացասական աճի յետագիծ է նկատւել, որտեղ գործարար ակտիւութեան մակարդակը բաւականին ցածր է եղել։

Հայաստանը, միջազգային բեռնափոխադրումների ոլորտում 1.5 անգամ աճ է գրանցել, իսկ Մոլդովան՝ 1.22 անգամ։

Ռուսաստանում, Ղազախստանում եւ Բելառուսիայում սղաճային գործընթացները դանդաղել են, իսկ Հայաստանում եւ Ղրղզստանում, որտեղ նախկինում դեֆիլեացիա է նկատւել, գների մի փոքր աճ է նկատւել:

Ըստ հրապարակման՝ 2017 թւականի երկրորդ կիսամեակն աւելի լարւած է լինելու ոչ միայն ՀՆԱ-ի աճի, այլ նաեւ սղաճի նւազեցնելու եւ մակրոտնտեսական ցուցանիշները բարելաւելու առումով։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։