Հա
Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2017 08:10

«Financial Times». «Լոնդոնում համաձայն են Բրիւսէլին 20 մլրդ. եւրօ վճարել «Brexit»-ի համար»

Հրաժարադրամի չափը, որը Մեծ Բրիտանիան համաձայն է վճարել Բրիւսէլին «Brexit»-ի կապակցութեամբ Եւրոմիութեան հանդէպ պարտաւորութիւնները չկատարելու համար, կարող է կազմել առնւազն 20 միլիարդ եւրօ: 

«alikonline.ir» - Հրաժարադրամի չափը, որը Մեծ Բրիտանիան համաձայն է վճարել Բրիւսէլին «Brexit»-ի կապակցութեամբ Եւրոմիութեան հանդէպ պարտաւորութիւնները չկատարելու համար, կարող է կազմել առնւազն 20 միլիարդ եւրօ: Ինչպէս սեպտեմբերի 20-ին յայտնել է «Financial Times» (FT) թերթը, այդ գումարը կը հնչեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը Ֆլորենցիայում «Brexit»-ի թեմայով ունենալիք ծրագրային ճառում, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Հրատարակութեան տեղեկութիւններով՝ Մեծ Բրիտանիայի կառավարութեան ղեկավարի՝ «Brexit»-ի թեմայով սեպտեմբերի 22-ին Ֆլորենցիայում նախատեսւած ծրագրային ճառում կարծարծւի հրաժարադրամի թեման:

Մինչդեռ Եւրոմիութեան իշխանութիւններն արդէն ակնարկել են, որ Մեծ Բրիտանիայի չկատարւած յանձնառութիւնները հասնում են 100 միլիարդ եւրոյի, սակայն հանելով բոլոր փոխադարձ պարտքերը՝ այն կարող է կազմել 60 միլիարդ եւրօ:

Հրապարակման մէջ ընդգծւած է, թէ «Մէյի թիմը յուսով է, որ այդ առաջարկութիւնը Բրիւսէլի հետ «Brexit»-ի շուրջը բանակցութիւնները դուրս կը բերի փակուղային վիճակից, որը ձգձգւում է արդէն երեք ամիս, եւ թոյլ կը տայ անցնել բանակցութիւնների երկրորդ փուլին, որն ուղի կը բացի» Մեծ Բրիտանիայի եւ Եւրոմիութեան միջեւ ապագայ առեւտրական յարաբերութիւնների հարցի քննարկման համար», հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Իրաքեան Քուրդստանին հասնել անկախութեանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։