Հա
Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2017 09:10

Երեւանում մեկնարկել է «Իրանական ապրանքների ու ծառայութիւնների էքսպօ-ցուցահանդէս»-ը

Երէկ՝ սեպտեմբերի 22-ին Երեւանի «Երեւան էքսպօ» ցուցահանդէսների կենտրոնում մեկնարկել է Իրանի բազմաճիւղ արեւտրա-արդիւնաբերական ցուցահանդէսը, որին ներկայացւած են իրանական 49 ընկերութիւններ:

«alikonline.ir» - Երէկ՝ սեպտեմբերի 22-ին Երեւանի «Երեւան էքսպօ» ցուցահանդէսների կենտրոնում մեկնարկել է Իրանի բազմաճիւղ արեւտրա-արդիւնաբերական ցուցահանդէսը, որին ներկայացւած են իրանական 49 ընկերութիւններ:

Ցուցահանդէսի բացման միջոցառմանը ներկայ են եղել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրէն Կարայեանը, ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին, ինչպես նաեւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Ցուցահանդէսի պաշտօնական բացումը կատարել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Յովհաննէս Ազիզեանը եւ Իրանի արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի փոխնախարար Հոսէյն Էսֆահբոդին։

Բացման արարողութեանը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրէն Կարայեանը յոյս է յայտնել, որ այս միջոցառումները՝ Իրանում հայկական ապրանքների ցուցահանդէսը եւ Երեւանում իրանական ապրանքների ցուցահանդէսը, կը դառնան աւանդոյթ եւ իրենց մեծ լուման կունենան՝ հայ-իրանական յարաբերութիւնները զարգացնելու համար։

«Մենք բազմիցս իրանցի գործընկերների հետ արձանագրել ենք, որ հայ-իրանական  յարաբերութիւններն առեւտրատնտեսական ոլորտում դեռ չեն բաւարարում, բաւականին մեծ ներուժ կայ չօգտագործւած։ Պէտք է ջանքեր չխնայենք, որպէսզի մեր յարաբերութիւններն այս ոլորտում հասցնենք մեր բարեկամական լաւ յարաբերութիւնների մակարդակին»։

Սուրէն Կարայեանն իրանցի գործընկերներին վստահեցրել է, որ այս ցուցահանդէսը կը լինի շատ արդիւնաւէտ եւ աւարտից յետոյ իրանցի գործընկերներն արդէն անհամբեր կը սպասեն Հայաստանում կայանալիք միւս ցուցահանդէսին։

ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին էլ իր հերթին նշել է, որ հարեւանների հետ համագործակցութիւնն ու բարեկամութիւնը համարւում է Հանրապետութեան նախագահ դոկտ. Ռոհանիի եւ կառավարութեան տնտեսական գլխաւոր գերակայութիւններից:

«Համատեղ արդիւնաբերութիւններ հիմնելով իրանցի ու հայաստանցի արտադրողները կարող են իրենց արդիւնաբերական եւ առեւտրական արտադրանքները համաշխարհային շուկաներ արտահանել»,- ասել է նա:

Նշենք, որ «Իրանական ապրանքների ու ծառայութիւնների էքսպօ-ցուցահանդէս»-ում իրանական ընկերութիւնները ներկայացնում են կենցաղային տեխնիկա, քիմիական, տպագրութեան, փաթեթաւորման սարքաւորումներ, գիւղտեխնիկա, մետաղաձուլական, տեքստիլ եւ այլ ոլորտների բազմազան արտադրատեսակներ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։