Հա
01/11/2017 - 12:20

Նախարար. «Հայաստանն ունի Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցելու մասին ստորագրւած պայմանագիր»

ՀՀ ԱԺ-ում «ՀՀ 2018 թ. պետական բիւջէի մասին» ՀՀ օրէնքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիսրոսեանից «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Արամ Սարգսեանը հետաքրքրւեց՝ արդեօ՞ք նախարարութեան 5-ամեայ ծրագրում նախատեսւած է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ-ում «ՀՀ 2018 թ. պետական բիւջէի մասին» ՀՀ օրէնքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիսրոսեանից «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Արամ Սարգսեանը հետաքրքրւեց՝ արդեօ՞ք նախարարութեան 5-ամեայ ծրագրում նախատեսւած է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։ Գրում է «yerkir.am»-ը:

«Այսօր Հայաստանն ունի ստորագրւած պայմանագիր տրւած ընկերութեան հետ, որը պարտաւորութիւն է վերցրել ներդրումային ծրագիր ներկայացնել Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցելու համար։ Քննարկումներն այդ ընկերութեան հետ շարունակւում են։ Արդիւնքների մասին տեղեակ կը պահենք»,- պատասխանեց Մարտիրոսեանը։

Պատգամաւորը նաեւ հետաքրքրւեց՝ ինչ քայլեր են արւում Հայաստանի երկաթուղու արդիականացման համար։ Վահան Մարտիրոսեանը պատասխանեց, որ «Հարաւկովկասեան երկաթուղիներ»-ի ներդրման ծրագրերը 100. 3 տոկոսով կատարւում են եւ վերահսկւում: «Այդ ծրագրերը հիմա շատ աւելի խիստ հսկողութեան տակ են, եւ ցանկացած ներդրումային ծրագրի համար մինչեւ նախագիծ չի ներկայացւում, մենք այն չենք հաստատում»,- շեշտեց նախարարը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։