Հա
Երեքշաբթի, 14 Նոյեմբերի 2017 08:20

Յայտնի է դարձել, թէ որոնք են վերջին 10 տարում Թուրքիայի տնտեսութեան մէջ ամենաշատ ներդրումներ կատարած երկրները

2010-ից 2017 թւականների ընթացքում Թուրքիայի տնտեսութեան մէջ ամենից շատ ներդրում կատարած երկիրը Հոլանդիան է: Այս մասին փաստում է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարութեան հրապարակած նոր զեկոյցը:

«alikonline.ir» - 2010-ից 2017 թւականների ընթացքում Թուրքիայի տնտեսութեան մէջ ամենից շատ ներդրում կատարած երկիրը Հոլանդիան է: Այս մասին փաստում է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարութեան հրապարակած նոր զեկոյցը: Գրում է «tert.am»-ը:

Յայտնի է, որ Հոլանդիան 2010 թւականից մինչեւ 2017 թւականի փետրւարն ընկած ժամանակահատւածում Թուրքիայում կատարել է 22 մլրդ. 15 մլն. դոլարի ներդրում, ինչը կազմել է ընդհանուր ներդրումների շուրջ 16 տոկոսը:

Երկրորդ տեղում է ԱՄՆ-ն՝ 11 մլրդ. 198 մլն. դոլարով, այնուհետեւ հետեւում են Աւստրիան, Մեծ Բրիտանիան եւ Լիւքսենբուրգը:

8 մլրդ. 851 մլն. դոլարով ցուցակի 6-րդ տեղում է յայտնւել Գերմանիան, այստեղ տեղ են գտել նաեւ Բելգիան եւ Իսպանիան՝ համապատասխանաբար 8 մլրդ. 209 մլն. եւ 7 մլրդ. 636 մլն. դոլարով:

իսկ ահա Թուրքիայի հարեւան Յունաստանը 6 մլրդ. 867 մլն. դոլարով 9-րդն է: Դա մի փոքր աւելին է, քան Ֆրանսիայի կատարած ներդրումների չափը, որը 6 մլրդ. 850 մլն. դոլարով եզրփակել է Թուրքիայում ամենաակտիւ ներդրումներ կատարողների տասնեակը:

Ռուսաստանի տնտեսական ներդրումներն այս երկրում վերջին 10 տարւայ ընթացքում կազմել են ընդհանուր ներդումների 3.7 տոկոսը եւ հասել 5 մլրդ. 182 մլն. դոլարի: Անմիջապէս Ռուսաստանից յետոյ քիչ աւելի պակաս թւերով 12-րդ հորիզոնում իր տեղն է զբաղեցրել Ադրբեջանը՝ 4 մլրդ. 889 մլն. դոլարի ներդրումով:

Ցուցակում տեղ են գտել նաեւ Միացեալ Արաբական Էմիրութիւնները, Իտալիան, Շւէյցարիան, Ճապոնիան,  Սաուդական Արաբիան, Քուվէյթը, Կատարը, ցուցակը եզրափակել է Լիբանանը՝ 1 մլրդ. 285 մլն. դոլարի ներդրումներով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։