Հա
15/11/2017

«Airbus»-ը 50 միլիարդ դոլարի ռեկորդային պատւէր է ստացել Դուբայի աւիաշոուի ժամանակ

«Airbus SE» եւրոպական կոնցերնը յայտարարել է, որ Դուբայի աւիաշոուի ընթացքում 430 ինքնաթիռի մատակարարման մասին իր պատմութեան ընթացքում ռեկորդային՝ 49.5 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել:

«alikonline.ir» - «Airbus SE» եւրոպական կոնցերնը յայտարարել է, որ Դուբայի աւիաշոուի ընթացքում 430 ինքնաթիռի մատակարարման մասին իր պատմութեան ընթացքում ռեկորդային՝ 49.5 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել: Գրում է «tert.am»-ը:

Պայմանագրերը կնքւել են աւիաընկերութիւնների հետ, որոնցում մասնաբաժիններ ունի ամերիկեան «Indigo Partners» ներդրումային ֆոնդը:

Մասնաւորապէս հունգարական «Wizz Air» լուքոսթերը պատւիրել է «72 A320neo» ինքնաթիռ եւ 74 աւելի խոշոր «A321neo» ինքնաթիռ, ամերիկեան «Frontier Airlines»-ը պատւիրել է «100 A320neo» եւ «34 A321neo», չիլիական «JetSmart»-ը պատւիրել է 56 «A320neo» եւ «14 A321neo», մեքսիկական «Volaris»-ը պատվիրել է «46 A320neo» եւ «34 A321neo» ինքնաթիռ:

Աղբիւրները յայտնում են, որ չորեքշաբթի «Airbus»-ը հնարաւոր է յայտարարի նոր պայմանագրերի մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։