Հա
Երեքշաբթի, 28 Նոյեմբերի 2017 08:20

969 չւերթ՝ 24 ժամում. Մումբայի միջազգային օդանաւակայանը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Հնդկական Մումբայ քաղաքի միջազգային օդանաւակայանը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ընդամենը մէկ օրում սպասարկելով 969 չւերթ (ընդունում եւ մեկնում):

«alikonline.ir» - Հնդկական Մումբայ քաղաքի միջազգային օդանաւակայանը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ընդամենը մէկ օրում սպասարկելով 969 չւերթ (ընդունում եւ մեկնում):

Այս մասին ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «timesofindia.indiatimes.com» կայքը, այսպիսով՝ օդանաւակայանը գերազանցել է աւելի վաղ իր իսկ կողմից սահմանւած ռեկորդը (24 ժամում`935 չւերթ):

Աղբիւրը նկատում է, որ Մումբայի օդանաւակայանն ունի 2 խաչւող թռիչքուղի, որոնք, սակայն, հնարաւոր չէ միաժամանակ օգտագործել։

Օդանաւակայանի ներկայացուցիչը պատմել է, որ իրենք ամէն օր 900-ից աւելի չւերթ են սպասարկում ու մտադիր են նոր ռեկորդ սահմանել՝ հատելով հազարի սահմանագիծը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։