Հա
10/01/2018

Յայտնի է դարձել պատմութեան մէջ ամենահարուստ մարդը

Ամերիկեան «CNN» հեռուստաալիքը «Amazon» ընկերութեան հիմնադիր Ջէֆ Բեզոսին ճանաչել է որպէս պատմութեան ամենահարուստ մարդ:

«alikonline.ir» - Ամերիկեան «CNN» հեռուստաալիքը «Amazon» ընկերութեան հիմնադիր Ջէֆ Բեզոսին ճանաչել է որպէս պատմութեան ամենահարուստ մարդ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Bloomberg» գործակալութեան կազմած միլիարդատէրերի վարկանշային աղիւսակի համաձայն՝ վերջինիս կարողութիւնը 2018-ի յունւարի 9-ի դրութեամբ գնահատւում է 105 մլրդ. դոլար: Այս առումով նա գերազանցել է նախորդ ռեկորդի հեղինակին՝ «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գէյթսին, որի կարողութիւնը 1999-ին գնահատւել է 100 մլրդ. դոլար:

Բեզոսի կարողութեան աճը պայմանաւորւած է «Amazon»-ի բաժնետոմսերի արժէքի բարձրացմամբ, որը 2018-ի առաջին օրերին աւելացել է 6.62 տոկոսով: Մէկ բաժնետոմսի արժէքը կազմել է 1300 դոլար:

«Forbes» հեղինակաւոր հանդէսն, իր հերթին, Բեզոսի կարողութիւնը գնահատել է 104.4 մլրդ. դոլար:

Բեզոսն «Amazon» ընկերութիւնը հիմնադրել է 1994-ին, իսկ 2016 թւականին ընկերութեան շրջանառութիւնը կազմել է շուրջ 136 մլրդ. դոլար: «Amazon»-ի բաժնոտոմսերից բացի Բեզոսին են պատկանում «The Washington Post» թերթը եւ «Blue Origin» ընկերութիւնը, որը զբաղւում է տիեզերանաւի մշակմամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։