Հա
07/02/2018 - 10:10

Ստանիսլաւ Տարասով. «Հայաստանի համար Հարաւ Օսիայով դէպի Ռուսաստան բեռներ փոխադրող ճանապարհը ռազմաքաղաքական նշանակութիւն ունի, հարցը կը լուծւի ի օգուտ ՀՀ»

Հայաստանի համար ռազմաքաղաքական նշանակութիւն ունի դէպի Ռուսաստան արտահանումները Հարաւային Օսիայով իրականացնելը: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը: Նա նշեց, որ այս ճանապարհն իր կարծիքով շուտով կը բացւի:

«alikonline.ir» - Հայաստանի համար ռազմաքաղաքական նշանակութիւն ունի դէպի Ռուսաստան արտահանումները Հարաւային Օսիայով իրականացնելը: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը: Նա նշեց, որ այս ճանապարհն իր կարծիքով շուտով կը բացւի:

Նշենք, որ օրերս Հարաւային Օսիայի արտաքին գործերի նախարարութիւնը, խօսելով դէպի Ռուսաստան իրենց տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու հնարաւորութեան մասին, յայտարարել էր, թէ ռուս-վրացական համապատասխան պայմանագրում իրենք ներգրաււած չեն ու քանի որ իրենք չկան, պայմանագիրը չի կարող ունենալ յաջողութիւն:

Խօսքը 2011 թւականին շւէյցարական կողմի վերահսկողութեամբ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ ստորագրած համաձայնագրի մասին է, որտեղ ներգրաււած չեն ո՛չ Հարաւային Օսիան, ո՛չ Աբխազիան, որոնք դիտարկւում են որպէս Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհներ: Կարծիքներ կան, որ այսպիսով խաչ է քաշւում Վերին Լարսին այլընտրանք ունենալու Հայաստանի սպասումների վրայ:

Տարասովն ասաց, որ Հարաւային Օսիան, որը ճանաչւած է Ռուսաստանի կողմից որպէս պետութիւն, ցանկանում է վրաց-օսական սահմանին մաքսակէտեր տեղադրել՝ բեռնափոխադրումները իրականացնելու համար, ինչպէս ցանկացած երկու պետութիւնների պարագայում, իսկ Վրաստանը, նրա խօսքով, ուզում է այդ տարածքը դիտարկել որպէս վերահսկողական անցակէտ: Քաղաքագէտն ասաց, որ հէնց այս հարցն էլ դեռ չի համաձայնեցւում:

«Հարաւ Օսիան ունի նման յայտարարութիւն անելու իրաւունք, բայց աւելի լուրջ ստրատեգիական հաշւարկներում կան նրբութիւններ, որոնք կապւած են հայ-ռուսական յարաբերութիւնների, վրաց-ռուսական յարաբերութիւնների հետ: Կարծում եմ, որ ամէն դէպքում ոչ հեշտ բանակցութիւնների արդիւնքում այս ճանապարհը բացւելու է»,- ասաց Ստանիսլաւ Տարասովը:

Այս համատեքստում նա կարեւորեց Իրանի դերը՝ նշելով, որ Իրանը դէմ չէ Հայաստանով Եւրասիական տարածք դուրս գալու հաղորդակցութեան ճանապարհների վերականգնմանը: Թուրքիան էլ, նրա խօսքով, թուլացնում է իր դիրքերը Հարաւային Կովկասում, ուստի մեծ ազդեցութիւն այս գործընթացի վրայ ունենալ չի կարող:

Հարաւ Օսիայի ԱԳՆ յայտարարութիւնից օրեր առաջ ՌԴ փոխարտգործնախարար, բանակցող Գրիգորի Կարասինի յայտարարութիւնը, որ Հայաստանը դիմել է այլընտրանքից օգտւելու համար, սակայն պայմանագրում երրորդ երկրի մասին խօսք չկայ: Այս առնչութեամբ «tert.am»-ը հետաքրքրւեց՝ գուցէ ճանապարհը բացւի, բայց ոչ երրորդ կողմերի, այդ թւում՝ հայկական կողմի համա՞ր:

Ի պատասխան Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ պէտք է նախ հասկանալ, թէ երրորդ կողմ ասելով ո՞ւմ է նկատի առնւում: «Եթէ խօսքը Իրանի մասին է, ապա Իրանը երրորդ կողմ է: Հայաստանի պարագայում այլ է: Ամէն դէպքում պէտք է հաշւի առնել, որ Հայաստանի հետ հաղորդակցութեան ճանապարհներ բացելը շատ կարեւոր են: Հայաստանի համար սա ռազմաքաղաքական նշանակութիւն ունի: Կարծում եմ, որ հարցը կը լուծւի ի օգուտ հայկական կողմի: Իսկ այնպիսի փոքր երկրները, ինչպիսին Վրաստանն է, չեն կարող թելադրել Ռուսաստանին իրենց պայմանները: Թող իրենք (նկատի ունի Վրաստանը,-հեղինակ) զբաղւեն իրենց ամերիկացիներով, իսկ Ռուսաստանը զբաղւում է իր խնդիրների լուծմամբ»,- շեշտեց քաղաքագէտը:

Խօսելով կարծիքների մասին, որ Ռուսաստանին պարզապէս զայրացրել են Վրաստանից հնչող յայտարարութիւնները, թէ ՆԱՏՕ-ի անդամակցութիւնն իրենց համար ընդունելի է առանց Աբխազիայի ու Հարաւ Օսիայի, ինչը նշանակում է, որ անդամակցութեան հեռանկարն աւելի իրատեսական է դառնում, քան՝ նախկինում, Ս. Տարասովը շեշտեց. «Գիտէք ինչ, վրացիները կարող են անգամ ցանկանալ մանդարին աճեցնել Մարսի վրայ, եւ ի՞նչ, թող ուզեն: Մի անգամ արդէն իրենք «ստացել են» 2008 թւականին այն, ինչ ստացել են, երբ ռուսական զօրքը վերցրել էր Թբիլիսին, ուզո՞ւմ են ստանալ նորից՝ կը ստանան: Մոսկւան զբաղւած է այլ խնդիրների լուծմամբ, իսկ փոփոխութիւնները Մերձաւոր Արեւելքում ստիպում են Ռուսաստանին ամրացրել դիրքերը Կովկասում»:

Ըստ նրա՝ Ռուսաստանը առաջին հերթին հետապնդում է իր շահերը, իսկ փոքր երկրները, ինչպէս Վրաստանը, չեն կարող խանգարել ՌԴ-ին, թելադրել իրենց պայմանները: Նա յիշեցրեց, որ ժամանակին, երբ ՌԴ նախագահը Հայաստանում էր, խօսելով վրացիների մասին ասաց. «Լաւ ժողովուրդ են, բայց մենք նրանց խղճում ենք»:

Յարակից լուրեր

  • Ստանիսլաւ Տարասով. «Հայաստանի վճռական յայտարարութիւնները յանգեցրել են նրան, որ Բաքուն կորցրել է դիւանագիտական նախաձեռնողականութիւնը»
    Ստանիսլաւ Տարասով. «Հայաստանի վճռական յայտարարութիւնները յանգեցրել են նրան, որ Բաքուն կորցրել է դիւանագիտական նախաձեռնողականութիւնը»

    Հայաստանի ու Ադրբեջանի իշխանութիւններն, ընդհանուր առմամբ 16 ժամ բանակցել են: Յայտնի չէ՝ ինչ արդիւնք կունենան դրանք: Այս մասին «Tert.am»-ի հետ զրոյցում ասել է ռուսաստանցի քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը՝ խօսելով «Lenta.ru»-ում հրապարակւած վերլուծութեան մասին, թէ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման տարբերակ են մշակում:

  • Բակօ Սահակեանը կարող է պատասխանել Ալիեւի զանգին. Տարասովի յօդւածը` «Ռեգնում»-ում
    Բակօ Սահակեանը կարող է պատասխանել Ալիեւի զանգին. Տարասովի յօդւածը` «Ռեգնում»-ում

    Քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը «Ռեգնում»-ում հրապարակւած յօդւածում անդրադարձել է  ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը, մասնաւորապէս` դրանում Արցախը ներգրաւելու հարցին:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • «Մադրիդեան սկզբունքներին հրաժեշտ տալու ժամանա՞կն է, թէ՞ դեռ վաղ է». Ստանիսլաւ Տարասովի ուշագրաւ յօդւածը
    «Մադրիդեան սկզբունքներին հրաժեշտ տալու ժամանա՞կն է, թէ՞ դեռ վաղ է». Ստանիսլաւ Տարասովի ուշագրաւ յօդւածը

    Ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը «Регнум»-ում հրապարակած  հերթական յօդւածում քննարկել է ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացը: Նա մասնաւորապէս անդրադարձել է ՀՀ վարչապետի մամուլի խօսնակ Վլադիմիր Կարապետեանի, ինչպէս ինքն է գրում, ինտրիգային յայտարարութեանը: Ըստ Տարասովի`  մի շարք այլ հարցերի հետ մէկտեղ Կարապետեանը «Armeniansputnik.am»-ի հետ զրոյցում, պատասխանելով հարցին, թէ արդեօ՞ք օրակարգում են Մադրիդեան սկզբունքները, ասել է, որ ոչ մի տեղեկութիւն չունի այդ առումով:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։