Հա
07/02/2018

Թեթեւ յատակներ մոնտաժող իրանական ընկերութիւնը մտադիր է մտնել հայկական շուկայ

ՀՀ կառավարութեանն առընթեր քաղաքաշինութեան պետական կոմիտէի նախագահի խորհրդական Արմէն Մինասեանն աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանում գործող «Techalgostar co» ընկերութեան ներկայացուցիչ Անդրէ Շահբազեանի հետ:

«alikonline.ir» - ՀՀ կառավարութեանն առընթեր քաղաքաշինութեան պետական կոմիտէի նախագահի խորհրդական Արմէն Մինասեանն աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանում գործող «Techalgostar co» ընկերութեան ներկայացուցիչ Անդրէ Շահբազեանի հետ: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարութեանն առընթեր քաղաքաշինութեան պետական կոմիտէի մամուլի ծառայութիւնից:

Հաղորդագրութեան մէջ նաեւ նշւած է. «Ընկերութիւնը զբաղւում է յատակների համակարգերի ստեղծմամբ, որը ենթադրում է նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով հնի վերակառուցում: Արդիւնքում` այս համակարգի միջոցով ստեղծւած յատակները մի քանի անգամ թեթեւացնում են շէնքի բեռը` քաշը:

Ընկերութեան ներկայցուցիչները ներկայացնելով արտադրատեսակը, նշել են, որ ուսումնասիրելով եւ ծանօթանալով հայկական շուկային` մտադիր են մուտք գործել հայկական շուկայ, միաժամանկ տեղեկացնելով, որ արտադրանքի որոշ դետալներ մտադիր են արտադրել Հայաստանում, կատարել ներդրումներ եւ ստեղծել աշխատատեղեր»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։