Հա
Երեքշաբթի, 13 Մարտի 2018 08:30

Քննարկւեց Իրան-Հնդկաստան-Հայաստան եռակողմ համագործակցութիւնը

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն ընդառաջելով Երեւանում Հնդկաստանի դեսպան Իւգիշմար Սանգ Վանի հանդիպման դիմումը Հայաստանում ԻԻՀ լիազօր եւ արտակարգ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին ընդունեց Հնդկաստանի դեսպանին:

«alikonline.ir» - ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն ընդառաջելով Երեւանում Հնդկաստանի դեսպան Իւգիշմար Սանգ Վանի հանդիպման դիմումը Հայաստանում ԻԻՀ լիազօր եւ արտակարգ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին ընդունեց Հնդկաստանի դեսպանին: Երեւանում ԻԻՀ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու դեսպանները քննարկեցին ԻԻՀ-Հնդկաստան-Հայաստան եռակողմ համագործակցութեան հնարաւորութիւնները: Գրում է «parstoday.com»-ը:

Հանդիպման ժամանակ դեսպան Սաջջադին ողջունեց տարածաշրջանային համագործակցութիւնների շրջանակում ու յատկապէս Հայաստանում տնտեսական, կրթական ու քաղաքական բնագաւառներում ԻԻՀ-Հնդկաստան համագործակցութիւնների ընդլայնումը:

Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այս հանդիպման ժամանակ անդրադառնալով ԻԻՀ-ի ու Հայաստանի միջեւ համագործակցութեանը, փոխանցեց եռակողմ համագործակցութեան ուղղութեամբ իր երկրի հետաքրքրութիւնը եւ ասաց. «Հնդկաստանի առեւտրական ու տնտեսական գործարարները հետաքրքրւած են Մեղրիի տնտեսական ազատ գօտում ու Հայաստանում ներկայութեամբ եւ Հնդկաստանը ցանկանում է մասնակցութիւն ունենալ Պարսից ծոցի ու Սեւ ծովի միջեւ տարածաշրջանային տարանցման ու նաեւ ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում նախաձեռնութիւններին»: 

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ