Հա
%AM, %11 %194 %2018 %08:%Ապր

Կանխատեսում. «2030 թւականին աշխարհի հարստութեան 60 տոկոսը կենտրոնացած կը լինի բնակչութեան 1 տոկոսի մօտ»

2030 թւականին համաշխարհային բարեկեցութեան մօտաւորապէս երկու երրորդը կը վերահսկւի բնակչութեան 1 տոկոսի կողմից:

«alikonline.ir» - 2030 թւականին համաշխարհային բարեկեցութեան մօտաւորապէս երկու երրորդը կը վերահսկւի բնակչութեան 1 տոկոսի կողմից: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, վկայում է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի գրադարանի կանխատեսումը:

Այս տւեալները նախազգուշացում են աշխարհի ղեկավարների համար առ այն, որ բնակչութեան ամենաունեւոր մասի կողմից հարստութիւնների շարունակւող կուտակումը կը նպաստի հասարակութեան մէջ անվստահութեան եւ դժգոհութեան աճին, եթէ իշխանութիւնները միջոցներ չձեռնարկեն հաշւեկշիռը փոխելու համար, գրում է «The Guardian» թերթը: Հրապարակւած գնահատումների համաձայն, այն թրենդների պահպանման դէպքում, որոնք դիտւում են 2008 թւականի ֆինանսական ճգնաժամի ժամանակներից, ամենահարուստ մարդիկ, որոնք կազմում են բնակչութեան 1 տոկոսը, կը տիրեն համաշխարհային հարստութիւնների 64 տոկոսին:

Ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ 2008 թւականից մոլորակի՝ 1 տոկոս կազմող ամենահարուստ մարդկանց կարողութեան աճի միջին տեմպերը հասնում են տարեկան 6 տոկոսի, իսկ բնակչութեան մնացած 99 տոկոսինը՝ ընդամենը 3 տոկոսի: Համայնքների պալատի գրադարանում կանխատեսում են, որ այդ թրենդի պահպանման դէպքում 2030 թւականին աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողութիւնը ներկայիս 140 տրլն. դոլարից կաճի մինչեւ 605 տրլն. դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալութիւնը:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։