Հա

Ազգային

Շաբաթ, 18 Մարտի 2017 10:50

Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը ողջունում է Հոլանդիայում հայատեաց արտայայտութեան հեղինակի դէմ վճիռը

«alikonline.ir» - Եւրոպայի Հայ դատի յանձնախումբը ողջունում է Հոլանդիայի դատարանի կողմից Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միութեան նախագահ Իլհամ Աշկինի վերաբերեալ կայացւած դատական վճիռը:

«alikonline.ir» - Եւրոպայի Հայ դատի յանձնախումբը ողջունում է Հոլանդիայի դատարանի կողմից Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միութեան նախագահ Իլհամ Աշկինի վերաբերեալ կայացւած դատական վճիռը: Այս մասին նշւում է յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանի յայտարարութեան մէջ: 

««Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտայայտութիւնը չի կարող տեղ գտնել Եւրոպայում` Նիդերլանդներում: Այն հստակ ուղերձ էր նրանց, ովքեր աջակցում ենք բռնութեանը, ատելութեանը լինի այն Շւեդիայում, Հոլանդիայում, թէ մէկ այլ տեղ: Մենք պէտք է զգուշաւոր լինենք այս հարցում: Ազատ խօսքի արտայայտման պատրւակով ոչ մի ադրբեջանցի կամ թուրք չի կարող նման հայատեաց արտայայտութիւններ անել: Մենք կարող ենք շնորհաւորել մեր հոլանդացի գործընկերներին այդ հարցը դատարան ուղարկելու եւ դրան լուծում տալու համար»,- նշել է Կարապետեանը: 

Յիշեցնենք որ, Ալմելօ քաղաքում մարտի 3-ին տեղի է ունեցել Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միութեան նախագահ Իլհամ Աշկինի դատավարութիւնը։ Աշկինը մեղադրւում էր հայերի դէմ բռնութիւն եւ ատելութիւն սերմանելու մէջ, քանի որ նա Ալմելօ քաղաքում Մեծ Եղեռնի յուշահամալիրի դէմ կազմակերպւած թուրքական հանրահաւաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» կոչը։ 2014 թւականի յունիսի 1-ին Ալմելոյում տեղի է ունեցել հանրահաւաք, որին հիմնականում մասնակցում էին թուրքեր եւ որն ուղղւած էր Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու հողամասում տեղադրւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիրի դէմ։ Հոլանդահայ կազմակերպութիւնները, մասնաւորապէս Հոլանդահայ կազմակերպութիւնների ֆեդերացիան (FAON) եւ Հոլանդիայի Հայ Դատի յանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահաւաքի ընթացքում կատարւած հակահայ յայտարարութիւնների դէմ։ Հոլանդիայի դատարանը մեղաւոր է ճանաչել հայերի նկատմամբ զանգւածային բռնութեան կոչով հանդէս եկած Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միութեան նախագահ Իլհամ Աշկինին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։