Հա

Ազգային

Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017 11:20

Հոլանդահայերը Հայոց ցեղասպանութեան հարցի հետ կապւած պահանջագիր են ներկայացրել Հոլանդիայի խորհրդարան

Ներկայացւած պահանջագիրը կքննարկւի եւ առաջիկայում կտրւի պատասխան: Մասիս Աբրահամեանը լիայոյս է, որ նոր կառավարութիւնը շրջադարձ մօտեցում կցուցաբերի եւ իրերը կկոչի իրենց անունով:

«alikonline.ir» - Հոլանդահայ կազմակերպութիւնները Հայոց ցեղասպանութեան հարցի հետ կապւած պահանջագիր են ներկայացրել Հոլանդիայի խորհրդարան: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամեանը, ով քիչ առաջ էր դուրս եկել խորհրդարանի Արտաքին հարաբերութիւնների յանձնաժողովի նախագահի հետ հանդիպումից:

«Մեզ ընդունեց Արտաքին հարաբերութիւնների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Փիթր Օմտզիխտը, ով հաճախ հանդէս է գալիս ի նպաստ մեր շահերի պաշտպանութեան: Հանդիպմանը բոլոր կուսակցութիւններից ներկայացուցիչներ կային: Մենք ներկայացրեցինք մեր պահանջագիրը: Մեր հիմնական խնդիրն այն է, որ Հոլանդիան վերջին շրջանում մեզ համար տարօրինակ քաղաքականութիւն է որդեգրել` ցեղասպանութեան փոխարեն օգտագործելով ցեղասպանութեան խնդիր բառը: Դա մեզ ցաւ է պատճառում: Մենք նշեցինք, թէ որքան սխալ է այդ քաղաքականութիւնը: Այդ քաղաքականութեան պատճառով է, որ Թուրքիան այսօր շատ աւելի կոշտ դիրքորոշում ունի Հոլանդիայի հանդէպ: Այն, որ հոլանդացիներն ասում էին չնեղացնենք թուրքերին, չասենք ցեղասպանութիւն բառը, մեր համոզմամբ, հակառակ ազդեցութիւնն ունեցաւ»,- ասաց Մասիս Աբրահամեանը:

Ներկայացւած պահանջագիրը կքննարկւի եւ առաջիկայում կտրւի պատասխան: Մասիս Աբրահամեանը լիայոյս է, որ նոր կառավարութիւնը շրջադարձ մօտեցում կցուցաբերի եւ իրերը կկոչի իրենց անունով:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք դոկտ. Ռոհանին իրագործել իր նախընտրական խոստումները:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։