Հա

Ազգային

Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017 08:50

Կարօ Փայլանը ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի «Խաղաղութեան մրցանակ»-ին կարժանանայ

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը կը ստանայ ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի «Խաղաղութեան մրցանակ»-ը:

«alikonline.ir» - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը կը ստանայ ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի «Խաղաղութեան մրցանակ»-ը։ Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Պարգեւատրման արարողութիւնը տեղի կունենայ Լոս Անջելէսում հոկտեմբերի 8-ին՝ ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախմբի գալա բանկետի շրջանակում։

«Կարո Փայլանն իսկական ժամանակակից հայ հերոս է, որն իշխանութիւններին անվախ եւ քաջութեամբ ասում է ճշմարտութիւնը, քանի որ նա ամենուր հայերի համար արդարութիւն է փնտրում»,- նշել է ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի արեւմտեան թեւի ղեկավար Նորա Յովսէփեանը։

Մրցանակակիրների թւում են նաեւ Արցախի նախագահ Բակօ Սահակեանը, կոնգրեսական Ադամ Շիֆը, Գերմանիայի «Կանաչներ»-ի կուսակցութեան ղեկավար Ջէմ Օզդեմիրը, ինչպէս նաեւ «System of a Down» խումբը։

Փայլանը նաեւ ելոյթ կունենայԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի համաժողովի ընթացքում, որը տեղի կունենայ հոկտեմբերի 6-7-ը Փասադենայում։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։