Հա

Ազգային

Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017 11:20

Աղւան Վարդանեան. «Քաղաքականութեան մէջ որեւէ բան բացառւած չէ»

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը տեսականօրէն չի բացառում, որ «Ծառուկեան» դաշինքի հետ կարող է կոալիցիա կազմւել:

«alikonline.ir» - Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը տեսականօրէն չի բացառում, որ «Ծառուկեան» դաշինքի հետ կարող է կոալիցիա կազմւել:

«Քաղաքականութեան մէջ որեւէ բան բացառւած չէ»,- «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Աղւան Վարդանեանը:

Աղւան Վարդանեանը նշեց, որ պէտք չէ շտապել, ժամանակը կը գայ՝ բոլոր հարցերի պատասխանները կը տրւեն:

Հարցին՝ տեսնո՞ւմ է ԲՀԿ կարիքը կոալիցիայի մէջ, Աղւան Վարդանեանը պատասխանեց. «Այսօրւայ կոալիցիան (նկատի ունի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան,- «tert.am») իր գործառոյթները լիարժէք իրականացնում է: Ժամանակը կը գայ՝ բոլոր հարցերի պատասխանները կունենաք: Խորհուրդ կը տամ՝ ջուրը չտեսած չբոբիկանաք, որովհետեւ կարող է ջուրը ձեր սպասւած ջուրը չլինել»:

Նա կրկնեց, որ կայ գործող կոալիցիա, որն ունի իր ծրագիրը եւ հետեւողականորեն փորձում է իրականացնել այն՝ անկախ առկայ բոլոր դժւարութիւններից:

«Քաղաքական ուժերը տեսականօրէն որեւէ բան չեն բացառում, եւ դա բնական է՝ քաղաքականութիւն է: Օրը կը գայ, բարին հետը»,- նշեց Աղւան Վարդանեանը:

Նշենք, որ օրերս ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խօսնակ Էդւարդ Շարմազանովը չէր բացառել, որ հնարաւոր է՝ կոալիցիա կազմւի «Ծառուկեան» դաշինքի հետ: «Ծառուկեան» դաշինքի ղեկավար, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանն էլ ասել էր, որ կոալիցիա կազմելու հարց չի քննարկւել։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։