Հա

Ազգային

Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017 12:00

Արմէն Ռուստամեան. «Դուք պարզապէս տեղեակ չէք այն նպատակների մասին, որն ունեցել է Ադրբեջանը»

ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրոյցում ի պատասխան հարցին՝ մենք ապրիլեան պատերազմում յաղթանա՞կ ենք տարել, Ռուստամեանը պատասխանել է. «Իհարկէ, յաղթանակ ենք տարել: Դուք պարզապէս տեղեակ չէք այն նպատակների մասին, որն ունեցել է Ադրբեջանը»:

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրոյցում ի պատասխան հարցին՝ ինչպէ՞ս է ՀՅԴ-ն վերաբերում ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ հնարաւոր եռակողմ կոալիցիային, ասել է. «Ես ասել եմ, որ այդպէս հիպոթետիկ իրավիճակներին չեմ անդրադառնում: Այդ խօսակցութիւնները մեր իրականութեան մէջ յաճախ այնքան են տեղի ունենում, որ բացարձակապէս երբեւէ չեն դառնում իրականութիւն: Եւ ուրեմն, երբ որ գայ, նման իրավիճակ առաջանայ, ըստ այդմ էլ մենք կը քննարկենք կոնկրետ ստեղծւած իրավիճակը»: Տեղեկացնում է «politic.am»-ը:

Ռուստամեանը յաւելել է, որ իրենք բոլորի հետ էլ պատրաստ են համագործակցել:

Թերթի հարցին՝ մենք ապրիլեան պատերազմում յաղթանա՞կ ենք տարել, Ռուստամեանը պատասխանել է. «Իհարկէ, յաղթանակ ենք տարել: Դուք պարզապէս տեղեակ չէք այն նպատակների մասին, որն ունեցել է Ադրբեջանը»:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։