Հա

Ազգային

Երեքշաբթի, 14 Նոյեմբերի 2017 12:20

Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախումբը ողջունել է Նանտերի դատարանի որոշումը Ադրբեջանի հարուցած դատական հայցի դէմ

Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախումբը ողջունել է Նանտեր քաղաքի դատարանի որոշումը, որն «անընդունելի» է որակում Ադրբեջանի՝ ֆրանսիացի լրագրողներ Էլիզ Լուսէթի եւ Լորան Ռիշարի, ինչպէս նաեւ «France Television»-ի դէմ յարուցած դատական հայցը:

«alikonline.ir» - Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախումբը ողջունել է Նանտեր քաղաքի դատարանի որոշումը, որն «անընդունելի» է որակում Ադրբեջանի՝ ֆրանսիացի լրագրողներ Էլիզ Լուսէթի եւ Լորան Ռիշարի, ինչպէս նաեւ «France Television»-ի դէմ յարուցած դատական հայցը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախմբի տարածած յայտարարութեան մէջ նշւել է, որ ֆրանսիական արդարադատութիւնը հաստատում է, որ բռնատիրական պետութիւնը չի կարող ֆրանսիական հողի վրայ հեղինակազրկութեամբ զբաղւել:

«Ադրբեջանում բռնատիրութիւն է, եւ այդ մասին կարող ենք ոչ միայն ասել, այլեւ յայտարարել ու հաստատել՝ առանց ենթարկւելու պարոն Ալիեւի բռնաճնշմանը»,- յայտարարել է Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Յարութ Մարտիրոսեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։