Հա

Ազգային

13/01/2018

Արմէն Ռուստամեան. «Հանրահաւաքներով թանկացումների դէմ պայքարել չի կարելի, բողոքների դէմն առնելու կոնկրետ քայլեր պէտք է կատարւեն»

Գնաճն առկայ է, հարցն իշխանութեան օրակարգում է: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

«alikonline.ir» - Գնաճն առկայ է, հարցն իշխանութեան օրակարգում է: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

«Գնաճը որոշակի առումներով օբիեկտիւ պատճառներ ունի, բայց նկատի ունենալով այն, որ բիւջէով սոցիալական խնդիրների լուծում չենք նախատեսել, պէտք է կառավարութիւնը միջոցներ գտնի եւ ունի այդ հնարաւորութիւնը, որ գնաճը կարիքաւոր խաւերի վրայ չանդրադառնայ: Մենք սոցիալական պետութիւն ենք եւ սոցիալապէս անապահով խաւերը պէտք է զգան պետութեան հոգածութիւնը»,- նշեց Արմէն Ռուստամեանը:

Գնաճի դէմ հիմնական պայքարը, ըստ պատգամաւորի, կառավարութիւնը նախատեսել է տնտեսական աճը, տնտեսութեան արագընթաց զարգացումը: Նրա խօսքով՝ գնաճը չի ազդի նրանց վրայ, ովքեր վարձատրւում են:

Կարիքաւորի պարագայում, Արմէն Ռուստամեանի խօսքով, կամ սպառման նւազագոյն զամբիւղ եւ եթէ մարդը չի կարողանում գնել նւազագոյնը, որովհետեւ չունի համապատասխան աշխատավարձ, ուրեմն պէտք է պետութիւնը աջակցի նրանց տարբեր ծրագրերով:

«Մենք կանենք ամէն ինչ, որ կառավարութիւնը տրամադրի այս ռեսուրսները, սա կառավարութեան պարտաւորութիւնն է»,- նշեց նա:

Դիտարկմանը, թէ «Ելք»-ը թանկացումների դէմ երթ է նախաձեռնում, հնարաւո՞ր է, որ ՀՅԴ-ն էլ մասնակցի որպէս մտահոգ ուժ, Արմէն Ռուստամեանն արձագանգեց այսպէս. «Քաղաքական կամք ու քաղաքական լուծումներ է ենթադրում թանկացումների դէմ պայքարը: Մեր նպատակն այն չէ, որ գնաճից առաջացող դժգոհութիւնը բերենք ներքին ցնցումներ առաջացնենք: Սա կարող է սրել այդ հարցը: Մենք խնդիրն այն է, որ հարցը լուծւի, ոչ թէ օգտագործւի, բողոքների դէմ պէտք է կոնկրետ քայլեր ձեռնարկել»:

Ռուստամյանն ասաց, որ «Ելք»-ը ընդդիմադիր կուսակցութիւն է եւ բնական է, որ բողոքները, դժգոհութիւնները պէտք է դառնան այդ ուժի օրակարգի մի մասը: Ըստ նրա՝ իրենց իրաւունքն է ընտրել պայքարի նման ձեւը: Ամէն դէպքում, ըստ նրա, հանրահաւաքներով հնարաւոր չէ գնաճի դէմ պայքարել, «պէտք են շատ աւելի լուրջ գործիքներ կիրառել, եւ առաջին հերթին տնտեսական կառավարման ծրագրերի հետ առնչւող գործիքներ»:

«Իշխանութեան մէջ գտւող ուժն այդ ճանապարհով չպէտք է գնայ: Իշխանութիւնն ունի լծակներ, հնարաւորութիւններ, որոնք պէտք է իրացնի, լուծի խնդիրները, որպէսզի դժգոհութիւնը ընդդիմութեան դաշտում նւազի: Եթէ որոշակի դժգոհութիւն մնացել է, ապա ընդդիմութեան իրաւունքն է դա օգտագործել»,- ասաց նա:

Պատգամաւորը նշեց, որ լուծումը ամբողջական բարեփոխումների գործընթացում է: «Մենք համոզւած ենք, որ այն ծրագիրը, որը մենք կառավարութեան մէջ լինելով հաստատել ենք Ազգային ժողովում, եւ պէտք է իրականացնենք մինչեւ 2022 թւականը, եթէ կեանքի կոչւի, վստահ եմ, որ կը լուծւեն նաեւ այս խնդիրները»:

Ա. Ռուստամեանը շեշտեց, որ իրենց նպատակը գնաճից առաջացող դժգոհութիւնից ներքին ցնցումներ առաջանցելը չէ: «Այդ կերպ, ընդհակառակը, աւելի կարող է այդ հարցը սրւել: Մեր խնդիրն այն է, որ հարցը լուծւի, ոչ թէ հարցն օգտագործւի: Այդ բողոքները չպէտք է օգտագործել, պէտք է բողոքների դեմն առնելու կոնկրետ քայլեր կատարւեն»,- ասաց ՀՅԴ խմբակցութեան ղեկավարը:

Յարակից լուրեր

  • Որեւէ տարաձայնութիւն մեր ներքին քննարկումների առումով չենք ունեցել
    Որեւէ տարաձայնութիւն մեր ներքին քննարկումների առումով չենք ունեցել

    ՀՅԴ-ն դուրս եկաւ իշխանական կոալիցիայից, որին անդամակցում էր 2017 թ.-ի մայիսի 11-ից: «Մենք որեւէ տարաձայնութիւն մեր ներքին քննարկումների առումով չենք ունեցել: Մենք շատ հաւասարակշիռ, սթափ դատողութեամբ, փորձել ենք մեր մասնակցութիւնը ունենալ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար: Կարծում եմ՝ բաւականին օգտակար դերակատարութիւն ունեցել ենք»,- «Ա1+»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը:

  • Հրանտ Մարգարեան. «Վստահ եմ՝ կը գայ այն օրը, երբ Թուրքիան պարտաւորւած կընդունի ճշմարտութիւնը եւ կը խոստովանի»
    Հրանտ Մարգարեան. «Վստահ եմ՝ կը գայ այն օրը, երբ Թուրքիան պարտաւորւած կընդունի ճշմարտութիւնը եւ կը խոստովանի»

    Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի յուշահամալիր այցելեցին ՀՅԴ Բիւրոյի եւ Հայաստանի ԳՄ անդամները ու ծաղկեպսակ դրեցին՝ ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի։

    Գալու է այն օրը, երբ Թուրքիան կընդունի ճշմարտութիւնը Հայոց Ցեղասպանութեան հարցում. լրագրողների հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:

  • Միքայէլ Վարանդեան (1872-1934). Թուրքիոյ ցեղասպանական ոճիրին յետեղեռնեան նահատակ գաղափարապաշտը
    Միքայէլ Վարանդեան (1872-1934). Թուրքիոյ ցեղասպանական ոճիրին յետեղեռնեան նահատակ գաղափարապաշտը

    Ապրիլեան ոգեկոչումներու եւ խորհրդածութեանց ծանր մթնոլորտը յատկապէս շեշտելու կու գայ ապրիլ 22-ի այս օրուան զուգադիպող մահուան տարելիցը Միքայէլ Վարանդեանի։

    1915-ի Ապրիլ 24-ին Պոլսոյ մէջ ձերբակալուած, աքսորուած ու Արհաւիրքի ճամբուն վրայ տմարդի խոշտանգուած ու նահատակուած հայոց Մեծերու շարքին չգտնուեցաւ Միքայէլ Վարանդեան։

  • ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած հանգուցալուծման
    ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած հանգուցալուծման

    ՀՅԴ-ն կոչ է անում խորհրդարանական ուժերին, «ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքոյ՝ որպէս պետութեան գլուխ եւ Սահմանադրութեան երաշխաւոր, ստեղծել քաղաքական խորհրդակցութիւնների հարթակ՝ առկայ խնդիրներին համատեղ, համախոհութեան սկզբունքով լուծումներ գտնելու եւ ստեղծւած իրավիճակը հանգուցալուծելու նպատակով»: Այս առաջարկին նոյն օրն արձագանգել է նորընտիր նախագահ Արմէն Սարգսեանը՝ նշելով, որ ողջունում է առաջարկութիւնը:

  • ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Սերժ Սարգսեանի, Արմէն Սարգսեանի եւ Էդմոն Մարուքեանի հետ
    ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Սերժ Սարգսեանի, Արմէն Սարգսեանի եւ Էդմոն Մարուքեանի հետ

    Բանակցային հարթակ ձեւաւրելու նախաձեռնութեան շրջանակներում այսօր ՀՅԴ ներկայացուցիչները առանձնաբար հանդիպումներ են ունեցել «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Էդմոն Մարուքեանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանի եւ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։