Հա

Ազգային

Շաբաթ, 17 Փետրւարի 2018 11:20

Հին երգը նոր առիթով

Հայաստանում լրատւամիջոցներ կան, (էլեկտրոնային եւ ոչ էլեկտրոնային) որոնց, թէեւ «մասնագիտացած են» քաղաքական թեմաների գծով, իրենց բանսարկու, ստահոդ ու սադրիչ բնույթի համար այլ բան չես անւանի քան դեղին մամուլ: Այս օճառա-պղպջակային ոճի հրատարակութիւնները կրկին աշխուժացել են Դաշնակցութեան հասցէին ցեխարձակումների գործում: Պատճա՞ռը՝ շատ ակնյայտ է, առաջիկայ ամիսներին Հայաստանում տեղի է ունենալու պետական-իշխանական համակարգի արմատական փոփոխութիւն, որին էլ կը հետեւի նոր կառավարութեան ձեւաւորումը՝ արդէն առկայ կամ փոփոխւած կամ նոր ձեւաչափով:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Հայաստանում լրատւամիջոցներ կան, (էլեկտրոնային եւ ոչ էլեկտրոնային) որոնց, թէեւ «մասնագիտացած են» քաղաքական թեմաների գծով, իրենց բանսարկու, ստահոդ ու սադրիչ բնույթի համար այլ բան չես անւանի քան դեղին մամուլ: Այս օճառա-պղպջակային ոճի հրատարակութիւնները կրկին աշխուժացել են Դաշնակցութեան հասցէին ցեխարձակումների գործում: Պատճա՞ռը՝ շատ ակնյայտ է, առաջիկայ ամիսներին Հայաստանում տեղի է ունենալու պետական-իշխանական համակարգի արմատական փոփոխութիւն, որին էլ կը հետեւի նոր կառավարութեան ձեւաւորումը՝ արդէն առկայ կամ փոփոխւած կամ նոր ձեւաչափով: Ուրեմն այս դեղին մամուլը կամ նրա տերերն ու պատւէր իջեցնողները «մեծ իրադարձութիւնների» նախօրեակին «լուրջ» խնդիր են դրել իրենց առջեւ՝ ցոյց տալ Դաշնակցութեանն իր տեղը, սեպ խրել գործող կոալիցիոն գործընկերութեան արանքում, Դաշնակցութեանը ներկայացնել որպէս անյուսալի, թիկունքից հարւածելու ընդունակ ուժի:

Նպատա՞կը՝ գուցէ յաջողւի փչացնել կոալիցիա կազմած ուժերի յարաբերութիւնները, հասնել նրան, որ կառավարման ոլորտում Դաշնակցութեան մասնակցութիւնը սահմանափակւի կամ ընդհանրապէս բացառւի բարձրագոյն իշխանութեան մէջ ներկայութիւնը եւ… եւ երջանկանալ դրանով: Ով գիտէ, գուցէ յաջողւի նաեւ նրանց տեղը գրաւել՝ յայտնի ճշմարտութիւն է, որ սուրբ տեղը դատարկ չի մնում:

Մարդիկ, ինչպէս տեսնում ենք, «վեհ» նպատակ են դրել իրենց առջեւ եւ յանուն դրա պատրաստ են ամէն ինչի: Միայն լաւ կը լինէր մի փոքր թարմացնէին իրենց մտքի ու ասելիքի զինանոցը:

Չէ որ նրանք, ովքեր քիչ թէ շատ հետեւում են լրատւամիջոցների եւ, որոշակի տեսանկիւնից, մեծ լւացքատուն յիշեցնող սոցցանցերի ընթացքին, վաղուց գիտեն, որ Դաշնակցութիւնը, անկախ նրանից, թէ որ դաշտում է գործում, միշտ ընդգծել է, որպէս քաղաքական առանձին ուժի իր ինքնուրոյնութիւնը: Ամենակոշտ ընդդիմութիւն եղած ժամանակ անգամ Դաշնակցութիւնն այնպես չի «խփել» իշխանութիւններին, որ հարւածը դիպչի պետութեանը եւ իշխանութիւն եղած ժամանակ չի խուսափել ասելուց, որ այս կամ այն հարցում իր կարծիքը տարբեր է, կամ թէ դժգոհ է այս կամ այն քայլից ու նախաձեռնութիւնից, եթէ անգամ դրա հեղինակը իշխանութիւնն է կամ իր այլ գործընկերը: Ընդ որում ինչ որ ասել ու արել է դրսեւորել է միայն բաց ձեւով, ոչ մէկին անակնկալի չի բերել եւ մանաւանդ թիկունքից չի հարւածել: Այս գործելաձեւի շնորհիւ էլ շատերի պէս եօթ կաշի չի փոխել, անկախութեան գրեթէ երեք տասնամեակի ընթացքում աջից-ձախ, գլխիվայր եւ այլ ցատկեր չի կատարել: Այդ իսկ պատճառով նա եղել է միշտ կանխատեսելի եւ նոյն այդ պատճառով յարգանք է վայելել, թէ՛ գործընկերների, թէ՛ նոյնիսկ օտար հակառակորդների ու անգամ թշնամիների մօտ:

Հիմա, հին սազն առած, մեր «դեղնամորթները» նորից սկսել են.«Արմէն Ռուստամեանն ասաց թէ ռէյտինգայինին դէմ ենք, Երեւանի քաղաքային կոմիտէն դատապարտեց, բա իրենց ներքի՞ն հարցերը… ուրեմն, սա վերջնագիր է, սա պահանջագիր է, ամէն ինչ վերջացած է…»:

Առաջարկում եմ նայել ոչ թէ մէկ-երկու, այլ երեք-չորս ամիս առաջւայ Դաշնակցության դիրքորոշումներն ու արտայայտութիւնները տարբեր հարցերի վերաբերեալ, աւելի յետ գնալ՝ ամիսներ եւ տարիներ, մի՞թէ նոյն բանը չենք տեսնի: Այդ ե՞րբ Դաշնակցութիւնը ինքնուրոյն կարծիքներ չի ասել, որոնք կարող էին տարբեր լինել, կամ ե՞րբ չի քննադատել ու անգամ իշխանութիւնների առջեւ պահանջներ չի ներկայացրել, երբ երկրում ոչ արդիւնաւէտ, արտառոց, հակահասարակական ու հակաօրինական գործընթացներ ու դէպքեր են տեղի ունեցել:

Իսկ ընդհանրապէս համախոհութիւնը չի նշանակում միագոյնութիւն, կամ միաձայնութիւն, ինչը ի դէպ, հետեւում է Դաշնակցութեանը տարբերւող խօսքի վրայ «բռնեցնողների» աղմուկից, որն անկասկած արվււմ է ժողովրդավարութեան անունից, իրականում աղճատելով ժողովրդավարութեան եւ բազմակարծութեան ըմբռնումն ու տառը:

Վերջում յայտնեմ ափսոսանքս նրա համար, որ մեր «դեղնամորթները» դարձեալ ոչնչի չեն հասնելու եւ աւելի շատ նրա համար, որ «մեր» դեղնամորթները», ծանօթ ուրիշ «դեղնամորթների» համեմատ, այսքան «կարճահասակ» էլ մնացին:

«arfd.am»

Related items

  • Մի յեղափոխութեան պատմութիւն Մի յեղափոխութեան պատմութիւն

    Արտաշէս Շահբազեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «1917 թւականին Ռուսաստանում տեղի ունեցաւ բոլշեւիկների յեղափոխութիւնը: Բոլշեւիկներն այդ ժամանակ երկրում փոքրամասնութիւն էին, 140 միլիոն բնակչութեան մէջ մօտ 30.000, բայց յաղթեցին եւ յայտարարեցին, որ այսուհետ իշխանութիւնը պատկանում է ժողովրդին: Գլխաւոր լոզունգն էր «Ամբողջ իշխանութիւնը բանւորագիւղացիական խորհուրդներին»:

  • Այսօր Վահան Յովհաննիսեանի կարիքը կայ, եւ դա զգալի է նաեւ բարոյական առումով Այսօր Վահան Յովհաննիսեանի կարիքը կայ, եւ դա զգալի է նաեւ բարոյական առումով

    «Այսօր, իսկապէս, Վահան Յովհաննիսեանի կարիքը կայ, եւ դա զգալի է նաեւ բարոյական առումով: Այս դաշտը, որ ունենք այսօր, շատ է շեղւում իր բարոյական չափանիշներից, եւ Վահան Յովհաննիսեանի պէս մարդն այսօր շատ պէտք էր մեր կողքին»,- «yerkir.am»-ի հետ զրոյցում անկեղծացաւ Վահան Յովհաննիսեանի կուսակից ընկեր Արտաշէս Շահբազեանը:

  • Ի՞նչ անել երբ էշդ գողացել են Ի՞նչ անել երբ էշդ գողացել են

    Զոյա Թադէոսեանը (արժէ՞ ներկայացնել) Դաշնակցութեանը 24 ժամ է տւել, որ ներողութիւն խնդրի այս օրերին իր հասցէին հնչեցւած «վիրաւորանքների» համար, այլապէս, սպառնացել է` մտքի դրածն անել:

    Հիմա ես մի քիչ կասկածում եմ, որ որեւէ մէկը Զոյա Թադէոսեանից յանկարծ ներողութիւն խնդրի, որովհետեւ, եթէ մէկը կայ, որ պէտք է ներողութիւն խնդրի հայ ժողովրդից (ինչը եւ արեց) ու արցախեան հերոսամարտի զոհերից, դա Զոյա Թադէոսեանն է, որ իր աբսուրդ յայտարարութիւններով մաքուր օդում իսկական ամպրոպ պայթեցրեց: 

  • Ով է դաշնակցականը Ով է դաշնակցականը

    Թւում է թէ հարցն ունի յստակ եւ պարզ պատասխան. դաշնակցականը հայրենասէր հայն է, ով պատրաստ է ծառայել հայութեանն ու հայրենիքին եւ եթէ հարկ լինի նաեւ կեանքը զոհաբերել յանուն նրանց: Այնուհետեւ: Դաշնակցականը այն հայն է, ով ձգտում է արդարութեան հայ հաւաքականութեան եւ անհատ հայ մարդու համար եւ պատրաստ է պայքարելու իր ազգակիցների քաղաքական-քաղաքացիական, սոցիալական, տնտեսական եւ այլ իրաւունքների համար: Ընդհանուր ձեւակերպմամբ կարծես թէ այսքանը:

  • Ճանապարհի ընտրութիւնը Ճանապարհի ընտրութիւնը

    «Սիրոյ եւ հանդուրժողութեան յեղափոխութիւնից» երեք ամիս անց հայաստանեան մթնոլորտը թունաւորւած է ատելութեան եւ անհանդուրժողութեան տրամադրութեամբ: Այս տրամադրութիւնը, եռք տալով սոցցանցերում եւ լրատւամիջոցներում բաժանարար գծեր է ստեղծում հասարակութեան մէջ, ինչն էլ անխուսափելիօրէն յանգեցնելու է հասարակութեան պառակտմանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ