Հա

Ազգային

13/03/2018

Սփիւռքի Դաշնակցական մամուլի պատասխանատուները հանդիպեցին հայաստանեան մամուլի ներկայացուցիչների հետ

Հայաստանում տեղի է ունեցել Դաշնակցութեան մամուլի եւ հանրային կապերի պատասխանատուների համակուսակցական խորհրդաժողովը, որի ժամանակ քննարկւել են հայկական ու կուսակցական մամուլի, համաշխարհային մակարդակով հայկական խնդիրների լուսաբանման, ադրբեջանական ու թուրքական քարոզչութեանը հակազդելու վերաբերեալ մի շարք հարցեր:

«alikonline.ir» - Հայաստանում տեղի է ունեցել Դաշնակցութեան մամուլի եւ հանրային կապերի պատասխանատուների համակուսակցական խորհրդաժողովը, որի ժամանակ քննարկւել են հայկական ու կուսակցական մամուլի, համաշխարհային մակարդակով հայկական խնդիրների լուսաբանման, ադրբեջանական ու թուրքական քարոզչութեանը հակազդելու վերաբերեալ մի շարք հարցեր: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Երէկ` համաժողովի վերջին օրը, մասնակիցներն իրենց քննարկումներն անցկացրել են` հանդիպելով հայաստանեան լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ: Ներկայ էր նաեւ Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ Սաթիկ Սէյրանեանը:

ՀՅԴ Բիւրոյի հանրային կապերի գրասենեակի պատասխանատու Արտակ Սարգսեանը նշեց, որ Հայաստանում են ՀՅԴ լրատւամիջոցների պատասխանատուներ աշխարհի 15 երկրներից: «Քննարկում էինք ոչ միայն ներկուսակցական խնդիրները քարոզչական ճակատում, այլեւ ընդհանուր` մեր համազգային խնդիրները, որ ունենք արտաքին եւ ներքին հարթակներում»,- ասաց նա:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղւան Վարդանեանն էլ ափսոսանք յայտնեց, որ Հայաստանում չի եղել եւ չի կարողացել մասնակցել Դաշնակցական մամուլի հերթական խորհրդաժողովին: «Իրօք, այս խորհրդաժողովները, որ պարբերական են, երկու տարին մէկ արւածն ամփոփելու եւ նոր հորիզոններ գնալու լաւ առիթ են: Ուրախութեամբ տեսնում եմ, որ նաեւ Դաշնակցական մամուլի ներկայացուցիչների սերնդափոխութիւնն է ակնյայտ. երիտասարդութիւնը կամաց իր տեղն է գրաւում, եւ վստահ եմ, որ խորհրդաժողովը ծառայել է իր բուն նպատակին»,- ասաց նա:

Անդրադառնալով խորհրդաժողովի մասնակիցների` հայաստանեան լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը` Վարդանեանը նշեց, որ այն շատ կարեւոր է: «Սա այն դաշտն է, որտեղ անջրպետներ, բաժանումներ չկան: Դուք իշխանութիւն էք, դուք իշխանութեան մի համակարգ էք, եւ պիտի կարողանանք միասնաբար լուծել այն խնդիրները, որոնք կան մեր հասարակութեան, պետականութեան, Սփիւռքի, Արցախի առջեւ` համատեղ, միմեանց աջակցելով, լրացնելով: Բնական է` մօտեցումները տարբեր են, ամէն մէկը նայում է իրականութեանն իր աշտարակից, բայց այս դաշտում համախոհութիւնը, համագործակցութիւնը շատ կարեւոր է: Ուրախ կը լինեմ, որ այսօրւայ անմիջական շփումներից յետոյ ուղղակի կապեր հաստատւեն մեր տարբեր լրատւամիջոցների միջեւ, ամենօրեայ շփումներ լինեն, իրար փոխանցէք գաղափարներ եւ կարողանաք մեր երկիրը, հասարակութիւնն աւելի լաւը դարձնել»,- ընդգծեց նա:

Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ Սաթիկ Սէյրանեանն ասաց, որ, ընտրւելով այդ կառոյցի նախագահ, ելոյթում նշել է Սփիւռքի մամուլի կարեւորութիւնը: «Առաջին հերթին կարեւորում եմ պրոֆեսիոնալ առումով: Մենք տարբեր երկրներում ենք աշխատում, եւ մեզ համար շատ կարեւոր է փորձի փոխանակումը պրոֆեսիոնալ մակարդակում: Յունիսի սկզբին միութիւնում տեղի կունենայ արտահերթ համագումար, որի ընթացքում կը ներկայացւի նոր կանոնադրութիւնը: Այդտեղ մի առանձին հատւած պէտք է լինի սփիւռքեան մամուլի հետ համագործակցութեան վերաբերեալ»,- տեղեկացրեց նա, ապա նշեց, որ Սփիւռք էլ կուղարկեն, որպէսզի ծանօթանան եւ առաջարկներ ներկայացնեն յունիսեան համագումարին:

Սէյրանեանը նաեւ կոչ արեց, որպէսզի ՀՅԴ սփիւռեան մամուլի ներկայացուցիչներն էլ անդամակցեն Հայաստանի ժուռնալիստների միութեանը:

Յարակից լուրեր

  • «Deutsche Welle». «Հայաստանում աննախադէպ կոռուպցիոն բացայայտումներ են սկսւել»
    «Deutsche Welle». «Հայաստանում աննախադէպ կոռուպցիոն բացայայտումներ են սկսւել»

    Գերմանական «Deutsche Welle» պարբերականը յօդւած է հրապարակել Հայաստանում տեղի ունեցող կոռուպցիոն բացայայտումների վերաբերեալ, որոնք «աննախադէպ» են անւանւում: 

  • Ակնարկ. Ներքին արդարութիւն-արտաքին անվտանգութիւն բանաձեւը
    Ակնարկ. Ներքին արդարութիւն-արտաքին անվտանգութիւն բանաձեւը

    Մեր երկրին մէջ տիրող յետյեղափոխական իրավիճակը բեկումնային պահեր ստեղծելու նախադրեալներ կը պարզէ: Արտաքին առումով եթէ յատկապէս նկատի ունենանք կառավարութեան ծրագիրը, վարչապետի ուղերձն ու տարբեր առիթներով կատարած յայտարարութիւնները, արտաքին գործոց նախարարի պատասխանները արտաքին քաղաքականութեան վերաբերող հարցումներուն, հիմնականին մէջ շրջադարձեր չեն նկատուիր. երանգային տարբերութեամբ մը Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի անմիջականութեան մասին առաջադրանքներ կը բարձրաձայնուին:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Սթափւե՛նք
    «Ապառաժ»-ի խմբագրական. Սթափւե՛նք

    Վերջին 15 օրերին Արցախի ներքաղաքական դաշտն ապրեց վայրիվերումներով լի օրեր: Թերեւս, ապրիլից սկսած՝ Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցած իրադարձութիւններից յետոյ ակնյայտ էր, որ հասարակական պահանջի իրավիճակի ալիքը կը հասնի նաեւ Արցախ: Սակայն, ըստ ամենայնի, ակնկալիքը իրականութիւն դառնալու ճանապարհին բախւեց անսպասելի արձագանգի:

  • ԱՄՆ-ի 25 կոնգրեսական պետքարտուղար Պոմպէոյին կոչ են արել զգալի աջակցել Հայաստանին
    ԱՄՆ-ի 25 կոնգրեսական պետքարտուղար Պոմպէոյին կոչ են արել զգալի աջակցել Հայաստանին

    «Կոչ ենք անում ձեզ աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին»,- այսպէս են սկսել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպէոյին ուղղւած իրենց նամակը Միացեալ Նահանգների կոնգրեսականները: 

  • Իրանում ասել են` ինչքան գազ է նախատեսւում մատակարարել Հայաստան
    Իրանում ասել են` ինչքան գազ է նախատեսւում մատակարարել Հայաստան

    Թեհրանը կաւելացնի Հայաստան մատակարարւող գազի ծաւալներն ու փոխարէնը հայկական կողմից աւելի շատ էլեկտրաէներգիա կը ստանայ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։