Հա

Ազգային

Երեքշաբթի, 13 Մարտի 2018 12:30

ՀՅԴ մամլոյ եւ տեղեկատւական այլ միջոցների ու հանրային կապերի պատասխանատուների խորհրդաժողովի հաղորդագրութիւնը

2018 թ. մարտի 10-12-ը Երեւանում գումարւեց ՀՅԴ մամլոյ եւ տեղեկատւական այլ միջոցների ու հանրային կապերի պատասխանատուների խորհրդաժողովը, որին մասնակցում էին 12 երկրներից շուրջ 40 խմբագիրներ եւ հանրային կապի պատասխանատուներ:

2018 թ. մարտի 10-12-ը Երեւանում գումարւեց ՀՅԴ մամլոյ եւ տեղեկատւական այլ միջոցների ու հանրային կապերի պատասխանատուների խորհրդաժողովը, որին մասնակցում էին 12 երկրներից շուրջ 40 խմբագիրներ եւ հանրային կապի պատասխանատուներ:

Խորհրդաժողովն անդրադարձաւ ՀՅԴ աշխարհատարած լրատւամիջոցների գործունէութեանը, արձանագրեց յաջողութիւններն ու առկայ հիմնահարցերը, քննարկեց հայաստանեան եւ hամահայկական խնդիրների լուսաբանման հարցերը, արդի աշխարհում տեղեկատւական դաշտի դիմագրաւած մարտահրաւէրները, ՀՅԴ հանրային կապերի ռազմավարութեան սկզբունքները եւ իրականացման մեխանիզմները:

Առանձին քննարկման նիւթ դարձաւ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի միջոցառումների հարցը՝ կուսակցական լրատւամիջոցների անելիքների դիտանկիւնից:

Խորհրդաժողովը կարեւորեց գործակցութիւնը հայ մամուլի միւս միջոցների հետ՝ Հայաստանի, Արցախի, ազգային այլ խնդիրների հետապնդումը համադրւած ջանքերով իրականացնելու գործում:

Մերժելով հակապետական, ապազգային, արտաքին եւ ներքին ապակառուցողական հակաքարոզչութիւնը, խորհրդաժողովը միաժամանակ կարեւորեց մամուլի բազմակարծութիւնը, այլակարծութեան իրաւունքը եւ դատապարտելի համարեց ազատ խօսքի նկատմամբ դրսեւորւող որեւէ կաշկանդում:

ՀՅԴ հանրային կապերի գրասենեակ
12.03.2018
Երեւան

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ