Հա

Ազգային

%PM, %15 %423 %2018 %12:%Մրտ

Բակօ Սահակեանը հանդիպել է ՀՅԴ Արեւելեան Ամերիկայի կենտրոնական կոմիտէների ղեկավար կազմերի հետ

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը մարտի 14-ին Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտէ (ԱՀԱԿ), հանդիպել կառոյցի ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ: 

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը մարտի 14-ին Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտէ (ԱՀԱԿ), հանդիպել կառոյցի ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Նախագահ Սահակեանը բարձր է գնահատել ԱՀԱԿ-ի աշխատանքը ազգային տարբեր խնդիրների լուծման գործում՝ երախտագիտութիւն յայտնելով Արցախին վերաբերող հարցերը մշտապէս յատուկ ուշադրութեան կենտրոնում պահելու համար:

Բակօ Սահակեանը վստահութիւն է յայտնել, որ Ամերիկայի հայկական ազգային կոմիտէի հետ սերտ փոխգործակցութիւնը միմիայն կամրապնդւի՝ օրինակելի որակելով կազմակերպութեան ազգանւէր գործունէութիւնը:

Նոյն օրը Արցախի Հանրապետութեան նախագահը հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւելեան Ամերիկայի կենտրոնական կոմիտէի ղեկավար կազմի հետ: 
Հանդիպման ընթացքում քննարկւել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականութեանը, Արցախ-Սփիւռք համագործակցութեանը, ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ՀՅԴ Արեւելեան Ամերիկայի կառոյցի գործունէութիւնը՝ ուղղւած Արցախին սատարմանը, համազգային կարեւորագոյն խնդիրների լուծմանը, Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդմանը` յոյս յայտնելով, որ ապագայում եւս աշխատանքները կը շարունակւեն նոյն եռանդով եւ արդյունաւէտութեամբ:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։