Հա

Ազգային

22/04/2018

Յաղթողներ ու պարտւողներ չեն կարող լինել. Դաշնակցութեան կոչը

ՀՅԴ Գերագոյն մարմինը յայտարարութիւն-կոչ է տարածել:

ՀՅԴ Գերագոյն մարմինը յայտարարութիւն-կոչ է տարածել:

«Վերջին օրերի լարւած, պայթիւնավտանգ իրավիճակը հանգուցալուծելու, երկխօսութեան հարթակ ստեղծելու ՀՅԴաշնակցութեան ջանքերը երէկ յոյս էին առաջացրել, որ հնարաւոր կը լինի փոխզիջումային եւ կառուցողական լուծումներ գտնել: Մենք ամէն ինչ արել էինք կողմերին երկխօսութեան, բանակցութիւնների բերելու համար:

Ցաւօք, սկսւած գործընթացը, բեւեռացւած մօտեցումների պատճառով, այսօր տապալւեց: Բայց նոյնիսկ վերջին իրադարձութիւններից յետոյ մենք շարունակում ենք հաւատալ, որ ցանկացած փակուղային իրավիճակում կարելի է ելքեր գտնել եւ շտկել կացութիւնը:

Այս առումով կարեւոր է, որ բոլոր կողմերը հասկանան՝ յաղթողներ ու պարտւողներ չեն կարող լինել: Հասարակութեան եւ պետութեան շահերը վեր են ամէն ինչից:

Կոչ ենք անում բոլորին՝ սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրայեղութիւններից եւ բանական ու իրատեսական լուծումներ փնտրել: 

Այլ տարբերակ ուղղակի գոյութիւն չունի: Մեզ ոչ ոք հակառակը չի կարող համոզել:

Իր սկզբունքային դիրքորոշումներին հաւատարիմ՝ Դաշնակցութիւնը շարունակելու է երկխօսութեանն ուղղւած հետեւողական ջանքերը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։