Հա

Ազգային

22/05/2018

Սա ֆորսմաժորային իրավիճակի հետ կապւած համագործակցութիւն է

Արսէն Համբարձումեանն ընդգծեց, որ ՀՅԴ-ի աջակցութիւնը Նիկոլ Փաշինեանին եւ համաժողովրդական շարժմանը պայմանաւորւած չի եղել կառավարութեան մէջ մաս կազմելու պայմանով. «Սա ֆորսմաժորային իրավիճակի հետ կապւած համագործակցութիւն է»:

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը, «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում անդրադառնալով հարցին, թէ ինչու ՀՅԴ-ն յանկարծ որոշեց միանալ յեղափոխական շարժմանը, նշեց. «Երբ սկսւեց յեղափոխական շարժումը ՀՅԴ-ն գտնւում էր ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մէջ, ֆորսմաժորային իրավիճակը նկատի ունենալով՝ մենք հանդէս եկանք մի քանի յայտարարութիւններով, որտեղ առաջարկում էինք իրավիճակից դուրս գալու ելքերը եւ ճանապարհային քարտէզը, փորձել ենք լուծումները գտնել քաղաքական դաշտում: Բանակցելու փորձեր արւեցին: Բայց եկաւ մի պահ, եւ արձանագրեցինք, որ երկխօսութեան ճանապարհով հանգուցալուծում գտնելու մեր մօտեցումները տարբերւում էին այն մօտեցումներից, որ ունէին մեր գործընկերները… մեր գնահատմամբ՝ կոալիցիան դադարել էր գոյութիւն ունենալ»:

Անդրադառնալով տեսակէտին, որ միգուցէ ՀՀԿ-ն յանձնում էր իշխանութիւնը, իսկ ՀՅԴ-ն դա չէր ուզում, դրա համար էլ լքել է նաւը, Արսէն Համբարձումյանը նշեց, որ եթէ կոալիցիան լքելու ցանկութիւն ունենային դա կանէին ապրիլի 16-17-ին, երբ վարչապետ էր ընտրւում Սերժ Սարգսեանը. «Մեր կողմից լքելու կամ դաւաճանելու քայլ չի արւել… Եթե ՀՅԴ-ն ամէն գնով իշխանութեան մէջ մնալու խնդիր ունենար, 2009-ին դուրս չէր գայ իշխանութիւնից, Լ. Տէր-Պետրոսեանի կողմից էլ իշխանութեան մեջ մնալու առաջարկ է եղել Դաշնակցութեանը: ՀՅԴ-ի համար երբեք իշխանութեան մէջ լինելը ինքնանպատակ չի եղել»:

Արսէն Համբարձումեանն ընդգծեց, որ ՀՅԴ-ի աջակցութիւնը Նիկոլ Փաշինեանին եւ համաժողովրդական շարժմանը պայմանաւորւած չի եղել կառավարութեան մէջ մաս կազմելու պայմանով. «Սա ֆորսմաժորային իրավիճակի հետ կապւած համագործակցութիւն է»:

Համբարձումեանի դիտարկմամբ՝ տեղի ունեցածը իշխանափոխութիւն է, իսկ յեղափոխութիւնը նոր է սկսւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։