Հա

Ազգային

Հինգշաբթի, 16 Օգոստոսի 2018 11:00

Հրանտ Մարգարեան. «Քոչարեանի հետ համագործակցութեան ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ»

Ռոբերտ Քոչարեանի հետ համագործակցութեան ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ: «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:

«alikonline.ir» - Ռոբերտ Քոչարեանի հետ համագործակցութեան ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ: «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:

 

- Խօսւում է, որ Ռոբերտ Քոչարեանը մտադիր է վերադառնալ ակտիւ քաղաքականութիւն: ՀՅԴ-ն մտադի՞ր է համագործակցել Քոչարեանի հետ:

- Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք գործակցել։

 

- Այդ թւում Քոչարեանի՞։

- Բոլորի հետ, բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցութեան, բայց յատուկ Քոչարեանի հետ համագործակցութեան ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ։

 

- Փաստօրէն Դուք չէք բացառո՞ւմ Ռոբերտ Քոչարեանի հետ համագործակցութիւնը եւ մտադի՞ր էք համագործակցել։

- Ինչո՞ւ պէտք է բացառեմ։ Ես ո՛չ մտադիր եմ, ո՛չ բացառում եմ։

 

- Եղե՞լ է նման առաջարկ։

- Ոչ։

 

- Իսկ Դուք սպասո՞ւմ էք, որ նա կը վերադառնայ ակտիւ քաղաքականութիւն։

- Իր անելիքն է, ես իսկապէս չգիտեմ։

 

- Հաշւի առնելով 2008 թւականի մարտի 1-ի դէպքերը, Դուք հնարաւոր համարո՞ւմ էք Ռոբերտ Քոչարեանի հետ համագործակցութիւնը։

- Ես «Մարտի 1»-ի իրադարձութիւնների մասին սեփական դատողութիւն չունեմ, ես գիտեմ, որ դէպքը պատահեց այդ ժամանակ բոլորի մեղքով, եւ այդ 8-10 զոհերը, անկախ, թէ ով է կրակել նրանց վրայ, մեղքը բոլորի վզին է՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի վզին էլ է փաթաթւած, Ռոբերտի վզին էլ է փաթաթւած։ Դա այդպէս պէտք է նայել, կարեւոր չի, թէ ով է կրակել, կարեւորը, թէ երեւոյթը ով է ստեղծել։ Ո՞վ ստեղծեց այդ երեւոյթը։ Բոլորը միասին ստեղծեցին։ Մենք այն ժամանակ էլ զգուշացրել էինք՝ թէ՛ ընդդիմութեանը, թէ՛ Ռոբերտ Քոչարեանին, որ էս ճանապարհով մի գնցէք, սա վտանգաւոր է, մեզ չեն լսել։ Մենք դէմ ենք եղել դրան եւ մտահոգ ենք եղել, կեցւածք ենք ունեցել եւ կեցւածքն էլ արտայայտել ենք, կեցւածքի համար էլ ճիգ ենք թափել, փորձել ենք որ մեղմենք, չենք յաջողել։ Եթէ մենք դա տեսնում էինք, իրենք էլ էին տեսնում, իրենք գիտակցաբար էին գնում դրան եւ գնացին ու ստացան էն, ինչ ստացան։ Ես ասում եմ ամենամեծ փաստը, որ 2008 թւականը դաս է եղել, որ 2018-ի էլ բարիկադներ չսարքեցինք, մահակներ չսարքեցինք, այլ ասեցինք՝ ձեռքերս վեր, «Ձեռքերս վեր» շարժում ստեղծեցինք, ասացինք մենք բռնութեամբ չենք պատասխանելու եւ իշխանութիւնը չկարողացաւ ուրիշ բան անել, բացի յանձնւել։

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ