Հա

Ազգային

09/09/2018 - 12:20

Սխալ ձեւակերպումներ

Չնչին բացառութեամբ բոլոր ժողովրդների, ի մասնաւորի հայ ժողովրդի աւանդոյթում, հեքիաթներում, պատմւացքներում եւ առ հասարակ իրենց առօրեայ կեանքում, սպիտակ գոյնը համարւել է բարութեան, մաքրութեան, խաղաղութեան եւ համերաշխութեան խորհրդանիշ, իսկ սեւ գոյնը՝ չարութեան, նենգութեան, թշնամութեան եւ անմիաբանութեան։

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Չնչին բացառութեամբ բոլոր ժողովրդների, ի մասնաւորի հայ ժողովրդի աւանդոյթում, հեքիաթներում, պատմւացքներում եւ առ հասարակ իրենց առօրեայ կեանքում, սպիտակ գոյնը համարւել է բարութեան, մաքրութեան, խաղաղութեան եւ համերաշխութեան խորհրդանիշ, իսկ սեւ գոյնը՝ չարութեան, նենգութեան, թշնամութեան եւ անմիաբանութեան։

Արդ զարմանում եմ, Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններում, «Իմ քայլը» դաշինքի կողմից, մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածու՝ Հայկ Մարութեանը, հակառակ Մայիսեան «թաւշեայ յեղափոխութեան «սիրոյ եւ համերաշխութեան» նշանաբանի ու լոզունգների, ինչ իրաւասութեամբ ու արտօնութեամբ է ինքն, իրեն եւ իր թիմակիցներին սպիտակ համարելով, դասել մաքուրների ու բարիների շարքին իսկ իր ոչ թիմակիցներին սեւ՝ եւ անմաքուրների ու չարերի շարքին եւ նոյնիսկ բացէ ի բաց յայտաարել է «մեր թիմի դէմ խաղ չկայ», սա ինչ է նշանակում, եթէ ոչ մեծամտութեան բարդոյթ, մեծապետական մտայնութիւն եւ բռնակալական ձգտումներ, գերակայութեան եւ ստորակայութեան ցցուն դրսեւորումներ, կամ էլ «Հայկօ»-ի, տհաս քաղաքկանութեան, «անկարգ» ու անմիտ ձեւակերպումներ։ Թէեւ յետ այնու իր թիմակիցներից ոմանք անյոյս փորձեր կատարեցին որոշ սրբագրումներ մտցնել Հայկոի ասածներում բայց եւ այնպէս չստացւեց, քանզի արդէն թէ մամուլում եւ թէ զանազան համացանցերում այդ առթիւ բողոքի լայն ալիք էր բարձրացել։

Յեղափոխութիւնը չարի ու բարու, պայքար է՝ արագընթաց եւ թռիչքային եղանակով, յեղափոխութիւնը ոչ միայն ազգային ազատագրական պայքար է յանուն ազատութեան, այլ պայքար՝ մեծապետականութեան, գերակայութեան ու ստորակայութեան եւ դասակարգերի վերացման։

Յեղափոխութիւնը պայքար է համակեցութեան, եղբայրութեան, թէ սէր է եւ թէ յարատեւ պայքար յանուն արդարութեան յաղթանակի։

Բարեբախտաբար Վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւս «թիւրըմբռնում» անւան ներքոյ ցաւ է յայտնել Հայկոի սխալ ձեւակերպումների համար եւ ասել է «ցանկացած ձեւակերպում պիտի տեղաւորւի թաւշեայ յեղափոխութեան սկզբումքներին ոչ թէ սեւ ու սպիտակի, եւ ասել է «սիրոյ եւ համերաշխութեան յեղափոխութեան մէջ, մենք վառ գոյնի մասին պիտի խօսենք քան սեւի»։

Առ հասարակ քաղաքական կեանքում, ի մասնաւորի աւելի զարգացած երկրներում երբ մի քաղաքական գործիչ սխալ արտայայտութիւն է անում եւ կամ սխալ գործ է կատարում, սխալ արտայայտութեան համար ներեղութիւն՝, իսկ սխալ գործի համար հրաժարական է ներկայացնում։ Արդ կարծում եմ «կարգին Հայկոն», թէ հակառակ վերոնշեալ յեղափոխական սկզբունքների եւ ի մասնաւորի թաւշեայ յեղափոխութեան սկզբունքների, իր ատելութիւն առաջացնող եւ պառակտում սերմանող արտայայտութիւնների համար պիտի քաջաբար քաղաքապետութեան թեկնածութիւնից հրաժարական ներկայացնի, հակառակ պարագային իր թիմակիցների պարտականութիւնն է որ յետ այսու նրան որպէս տհաս քաղաքականագէտ, ազատ կացուցանեն նման ծանր պատասխանատւութիւններից։

Երեւան

09.09.2018 թ․

Յարակից լուրեր

  • Կանանց պէտք է յարգել
    Կանանց պէտք է յարգել

    Մի քանի օր առաջ, ընկերներիցս մէկը յուզւած կերպով պատմեց հետեւեալը․-

  • Վարչապետի արտայայտութիւնների մասին
    Վարչապետի արտայայտութիւնների մասին

    Մի քանի օր է անընդհատ մտածում եմ, Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակում կայացած ժողովրդական հաւաքի ընթացքում, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինեանի արտայայտած մտքերի շուրջ, որն ոչ այլ ինչ է եթէ ոչ ժողովրդի սրտից ու հոգուց ելած խօսք ու բաղձանք: Ախր այն որ հայն է, որ չի ցանկանայ մեր ժողովրդի թիւն աւելանայ, ոչ թէ հինգ միլիոնով, այլ կրկնակի եւ մի բան էլ աւել, քանզի քանակն է որ ծնում է նաեւ համապատասխան որակ:

  • ԿՈՉ
    ԿՈՉ

    2020 թւականին լրանում է վաստակաշատ ազգային-հասարակական եւ կուսակցական գործիչ՝ Թաթուլ Օհանեանի ծննդեան 85-ամեակը եւ գործունէութեան 65-ամեակը։

  • Յեղափոխութիւններ (Դասական ու թաւշեայ)
    Յեղափոխութիւններ (Դասական ու թաւշեայ)

    Յեղափոխութիւնը բառակազմութիւնն առաջացել է յեղել եւ յեղուլ բառերից որ նշանակում է փոխել, փոփոխել, շուռ տալ, շրջել, մի բանից դառնալ մի ուրիշ բան, իսկ քաղաքական տեսակէտից նշանակում է հին կարգերի վերացում եւ նորերի հաստատում, արմատական յեղաշրջում, հասարակական-քաղաքական յարաբերութիւնների միջեւ, երկրում իշխանութեանը տիրելու պայքար, պոռթկում ներքին ու արտաքին բռնակալութեան դէմ եւ կռիւ ազատութեան եւ մարդկային բարարօրութեան ու արժէքների համար:

  • Ժողովրդավարութեան տապալում
    Ժողովրդավարութեան տապալում

    Ժողովրդավարութիւնը մի համակարգ է որում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, որի կառավարումը իրականացւում է ժողովրդի հանրաքւէով հաստատւած սահմանադրութեան սկզբունքների հիման վրայ, կառավարող մարմինների համար պարբերաբար անցկացւող ազատ ու արդար ընտրութիւններով ժողովրդի ընտրեալների միջոցով, ոչ թէ փողոցում մութ նպատակների համար հաւաքւած մի խումբ՝ խուլիգանների:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։