Հա

Ազգային

10/10/2018 - 10:50

Բրիւսէլում աւարտուեց ՀՅԴ Եւրոպայի երիտասարդական միութիւնների խորհրդաժողովը

Բելգիայի մայրաքաղաք Բրիւսէլում, հոկտեմբերի 7-ին, աւարտուեց ՀՅԴ Եւրոպայի երիտասարդական միութիւնների խորհրդաժողովը, որին մասնակից 40 երիտասարդները ներկայացնում էին Բելգիայի, Ֆրանսիայի, Յունաստանի, Կիպրոսի, Հոլանդիայի եւ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնները։

Բելգիայի մայրաքաղաք Բրիւսէլում, հոկտեմբերի 7-ին, աւարտուեց ՀՅԴ Եւրոպայի երիտասարդական միութիւնների խորհրդաժողովը, որին մասնակից 40 երիտասարդները ներկայացնում էին Բելգիայի, Ֆրանսիայի, Յունաստանի, Կիպրոսի, Հոլանդիայի եւ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնները։

Խորհրդաժողովն աչքի ընկաւ արտաքին-յարաբերական եւ քաղաքական օրակարգի՝ քննարկուող նիւթերի յագեցուածութեամբ։

Խորհրդաժողովի մասնակիցները ունկնդրեցին զեկոյցներ եւ հանգամանօրէն քննարկեցին հետեւեալ նիւթերը.

- Եւրոպական երկրների քաղաքական կացութիւնը, յատկապէս ընկերվարական եւ ընկերվար-ժողովրդավարական կուսակցութիւնների իրավիճակը,

- ՀՅԴ Երիտասարդականի արտաքին-յարաբերական գործունէութիւնը եւ ապագայ անելիքները,

- ՀՅԴ լոբբիստական գործունէութիւնը պետական եւ քաղաքական տարբեր ուժերի հետ։ Եւրոպայում Հայ Դատի յանձնախմբերի եւ յատկապէս Բրիւսէլում գտնուող Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքները։ Արձանագրուած հայամէտ որոշումներն ու ձեռք բերուած յաջողութիւնները թուրք-ադրբեջանական լոբբիի դէմ,

- Հայաստանի Հանրապետութիւն-Եւրոպական միութիւն յարաբերութիւնների ներկայ մակարդակը եւ զարգացման միտումները,

- Հայաստանի Հանրապետութեան ներքաղաքական իրավիճակը եւ դաշնակցական երիտասարդների դերն ու անելիքն այդ ուղղութեամբ,

- դաշնակցական երիտասարդների անելիքները ՀՀ-ում՝ ընկերային արդարութեան հաստատման եւ ընկերվարական արժէքների պաշտպանութեան ու տարածման գործում։

Խորհրդաժողովի մասնակիցները վերահաստատեցին դաշնակցական երիտասարդութեան յանձնառութիւնը՝ Սփիւռքահայ համայնքների ամրութեան պահպանման, արտերկրում հայկական շահերի պաշտպանութեան, քաղաքական գործունէութեան ծաւալման եւ հնարաւորութիւնների սահմաններում հայրենաբնակ երիտասարդութեան օժանդակութեան գործում։

Մասնակիցները նաեւ այցելեցին Եւրոպական խորհրդարանի պատմութեան թանգարան, Բրիւսէլի հայկական եկեղեցի եւ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած յուշակոթող-խաչքարին։

Խորհրդաժողովն անցաւ ընկերական ջերմ մթնոլորտում։

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
09 հոկտեմբեր, 2018 թ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։