Հա

Ազգային

11/10/2018 - 10:30

Պէտք է յարգել պայմանաւորւածութիւնները

Երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկեանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ դեկտեմբերին արտահերթ ընտրութիւններ անցկացնելու մասին յուշագիր էր ստորագրւում, կառավարութիւնում մէկ այլ հանդիպում էր ընթանում՝ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը հանդիպել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի եւ պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանի հետ։ Թէ ինչու կառավարութեան ղեկավար Նիկոլ Փաշինեանը չընդունեց դաշնակցականներին, եւ ինչու չստորագրւեց յուշագիր, այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Արսէն Համբարձումեանի հետ։

«alikonline.ir» - Երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկեանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ դեկտեմբերին արտահերթ ընտրութիւններ անցկացնելու մասին յուշագիր էր ստորագրւում, կառավարութիւնում մէկ այլ հանդիպում էր ընթանում՝ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը հանդիպել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի եւ պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանի հետ։ Թէ ինչու կառավարութեան ղեկավար Նիկոլ Փաշինեանը չընդունեց դաշնակցականներին, եւ ինչու չստորագրւեց յուշագիր, այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Արսէն Համբարձումեանի հետ։

 

- Պարոն Համբարձումեան, նախ խնդրում եմ պարզաբանէք, թէ ինչու Աւինեանի հետ, ոչ թէ վարչապետի, եւ ինչ հարցեր քննարկեցիք։

- Նախապէս պայմանաւորւածութիւնը եղել է, որ հանդիպումը պէտք է անցկացւէր այդ ձեւաչափով։

 

- Բայց հանդիպումից մի քանի ժամ առաջ Փաշինեանը յայտարարեց, որ հանդիպելու է Ծառուկեանի եւ ՀՅԴ-ականների հետ։

- Ոչ, եղել է այն ձեւաչափով, որով հանդիպումը կայացաւ։ Միայն արտահերթ ընտրութիւնների հարցով չենք սահմանափակւել, քննարկել ենք այլ հարցեր։ Կողմերից իւրաքանչիւրը ներկայացրել է իր տեսակէտներն ու առարկութիւնները։ Կարծում եմ՝ օգտակար հանդիպում էր, եւ յետագայ քննարկումները հնարաւորութիւն կը տան գնալ ճիշտ ուղով։

 

- Յուշագիր չստորագրելու փաստը նշանակում է, որ ՀՅԴ-ն դէ՞մ է արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները դեկտեմբերին անցկացնելու Փաշինեանի մտադրութեանը։

- Յուշագիր ստորագրելու հարց մեր հանդիպման օրակարգում չի եղել, իսկ դեկտեմբերին ընտրութիւններ անցկացնելու հարցի վերաբերեալ մեր դիրքորոշումներում բան չի փոխւել։ Մենք երբեւէ ժամկէտների վերաբերեալ բան չենք ասել, այլ դրանք պայմանաւորել ենք անհրաժեշտ քայլերով եւ գործողութիւններով, եւ այդ հաստատումներն արւած են կառավարութեան ծրագրում, քաղաքական ուժերի համաձայնութեամբ։

 

- Ի՞նչ հաստատումների մասին է խօսքը։

- Նախքան արտահերթ ընտրութիւնները պէտք է յարգել պայմանաւորւածութիւնը եւ կատարել ծրագրում ամրագրւած հետեւեալ հաստատումները, խօսքն ընտրական օրէնսդրութեան արմատական բարեփոխման, ընտրական ընթացակարգերի փոփոխութեան եւ ոստիկանութեան կարգավիճակի փոփոխութեան քայլերի մասին է։ Ճիշտ չէ առանց այս պայմանաւորւածութիւնը կատարելու խօսել արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների մասին։ Տեսականօրէն հնարաւոր է այլ տարբերակ, եթէ հնչեն լուրջ հակափաստարկներ ու գործողություններ՝ առանց այդ քայլերի արտահերթ ընտրութիւններ անցկացնելու մասին։ Պէտք է ասեմ, որ մինչ օրս իրենց կողմից հնչած փաստարկները համոզիչ ու հիմնաւոր չեն։

 

- Եթէ իշխանութիւնն այդ պայմանաւորւածութիւնները չկատարեց, ո՞րն է լինելու ձեր քայլը։

- Ես կարծում եմ՝ երէկւայ քննարկումը շարունակութիւն կունենայ, եւ քննարկումների արդիւնքում մենք մեր մօտեցումները կը յայտնենք։ Մենք ակնկալում ենք տեսնել կոնկրետ ժամանակացոյց, թէ ինչ ժամանակացոյցով է հնարաւոր անել այդ քայլերն ու գործողութիւնները։ Որովհետեւ կան բազմաթիւ քայլեր, որոնք պարտադիր պէտք է արւեն․ նախ՝ կառավարութեան կողմից պէտք է հաստատւի ԸՕ բարեփոխումների փաթեթը, յետոյ ուղարկւի ԱԺ, որտեղ ընթացակարգով պէտք է ընդունւի, Վենետիկի յանձնաժողովի եզրակացութեան խնդիր կայ, ԿԸՀ-ի կողմից բազմաթիւ նորմատիվ ակտերի ընդունման խնդիր կայ, յանձնաժողովականների պատրաստման եւ այլն։ Ուզում ենք հասկանալ՝ այդ ամբողջն ինչպէս է հնարաւոր անել մինչեւ դեկտեմբեր։

 

- Իսկ գուցէ ընտրութիւններն իրականացւում են գործող Ընտրական օրէնսգրքով, այդ դէպքում ի՞նչ կարծիքի էք՝ ինչպիսի՞ խորհրդարան կը ձեւաւորւի գործող օրէնսգրքով։

- Ես ոչինչ չեմ բացառում, բայց այդ պարագայում տրամաբանական հարց է առաջանում՝ եթէ չէին արւելու փոփոխութիւններ, ու դրանից յետոյ չէինք գնալու ընտրութիւնների, ո՞րն էր իմաստը ժամանակ ձգելու, որովհետեւ արտահերթ ընտրութիւնները կարելի էր անցկացնել մի քանի ամիս առաջ՝ ամռանը։

Ինչ կունենանք արդիւնքում․ կարծում եմ՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրութիւնների առումով, մեծ հաշւով, խնդիրներ չենք ունենայ, բայց մրցակցային ընտրութիւնների հետ կապւած, բնականաբար, հարց կունենանք։ Ընտրութիւններին մասնակցելու յայտ ներկայացնող ուժերը, բնականաբար, պատրաստւելու խնդիր են ունենալու։

 

- Այսինքն, երկու դէպքում էլ՝ որ օրէնսգրքով էլ գնանք ընտրութիւնների, խնդիրը ժամկէտն է, որ ուժերը ժամանակ չեն ունենալու պատրաստւել։

- Անշուշտ։ Գիտէք, եթէ անհրաժեշտ էր դեկտեմբերին կազմակերպել ընտրութիւններ, ապա կառավարութեան՝ ընտրական օրէնսդրութեամբ զբաղւող յանձնաժողովն իր աշխատանքներն աւելի արդիւնաւէտ պէտք է կազմակերպէր, այդ փաթեթը՝ մշակւած, սեպտեմբերի կէսին ուղարկէր ուժերին, այնինչ հոկտեմբերն է, բայց աշխատանքներն աւարտին չեն հասցւել։

 

- Ձեր քննարկումների ընթացքում չխօսեցի՞ք՝ ինչով է բացատրւում իշխանութեան շտապողականութիւնը։

- Բնականաբար, բայց միայն կարող եմ ասել, որ իրենց հիմնաւորումները համոզիչ չեն։

 

- Գուցէ խորհրդարանական ուժերի նախորդ շաբաթ դրսեւորած պայքա՞րն արագացրեց ամէն ինչ։

- Այդ հարցի հասցէատէրը ես չեմ։

 

- Այդ հիմնաւորումները «Ծառուկեան» դաշինքի համար հիմնաւոր են, ստորագրւած յուշագիրն էլ դրա վկայութիւնն է։

- Այդ հարցն ուղղէք «Ծառուկեան» դաշինքին։

 

- Եթէ, ամէն դէպքում, ընտրութիւններն անցկացւեն դեկտեմբերին, ՀՅԴ-ն կը մասնակցի՞, թէ՞ ոչ։

- Թոյլ տւէք ժամանակից առաջ չընկնել։

«Հրապարակ»

Յարակից լուրեր

  • Ընկեր Աբոյին յիշելիս
    Ընկեր Աբոյին յիշելիս

    Արամ Թովմասնեանը «Facebook»-ի իր էջում գրութիւն է տեղադրել, յիշելով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կարկառուն գործիչներից մէկին՝ Աբօ Աշճեանին:

  • Մենք ենք, մեր կուռքերը
    Մենք ենք, մեր կուռքերը

    ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններն անցան ազատ, արդար, թափանցիկ: Դրանք մեր նորագոյն պատմութեան ամենաարդար ընտրութիւններն էին, կայ համընդհանուր վստահութիւն ընտրութեան արդիւնքների նկատմամբ… Ամէն ինչ հրաշալի է, գրեթէ` թաւշեայ: Արեւմուտքը, կարծես, բաւարարւել է` մեզնից մի փոքր աւելին պահանջելով, յոյս է յայտնել, որ ապագայում աւելի լաւ ընտրութիւն կունենանք: 

  • «Հրապարակ». «Փաշինեանի հասարակական հիմունքներով խորհրդականը 120 տոկոսով աւտովարկեր է տրամադրում»
    «Հրապարակ». «Փաշինեանի հասարակական հիմունքներով խորհրդականը 120 տոկոսով աւտովարկեր է տրամադրում»

    «Հրապարակ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Նիկոլ Փաշինեանի հասարակական հիմունքներով խորհրդական Մեսրոպ Առաքելեանը չգիտենք, թէ ինչ խորհուրդներ է տալիս, սակայն սոցցանցերում զբաղւած է ներկայ տնտեսական քաղաքականութեան ակտիւ քարոզով եւ շարունակ տեղեկացնում է, որ ՀՀԿ-ն է թալանել երկիրը, ՀՀԿ-ի պատճառով են ցածր աշխատավարձ ստանում, ՀՀԿ-ն է խորացրել սոցիալական անարդարութիւնը։

  • Ընդդիմութեան դաշտին կազմաւորումը, կամ՝ ձախակողմեան այլընտրանքը Ազգային ժողովէն դուրս
    Ընդդիմութեան դաշտին կազմաւորումը, կամ՝ ձախակողմեան այլընտրանքը Ազգային ժողովէն դուրս

    Հ. Յ. Դաշնակցութեան ցանկին վրայ Ազգային Ժողովի պատգամաւորի թեկնածու Արթուր Խաչատրեան ընտրարշաւի ժամանակ առիթով մը հարցազրոյցի մը մէջ ըսած է թէ շատ դժուար էր Աջ կառավարութեան մը մէջ Ձախ ըլլալ: Խաչատուրեան այն քիչերէն է հայկական իրականութեան մէջ Ընկերվար Միջազգայնականի միակ անդամ կուսակցութեան հանրածանօթ դէմքերէն, որոնք Դաշնակցութեան գաղափարախօսական ինքնութիւնը պարզ ու մէկին բանաձեւած է որպէս «Ձախ»:

  • ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն. «Մենք անհամբերութեամբ սպասում ենք նոր կառավարութեան կառուցողական ներգրաււածութեանը»
    ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն. «Մենք անհամբերութեամբ սպասում ենք նոր կառավարութեան կառուցողական ներգրաււածութեանը»

    Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի խօսքով՝ իրենք դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները ողջունում են որպէս ժողովրդավարութեան յաղթանակ, որը ռազմավարական առումով կնորացնի ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւնները:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։