Հա

Ազգային

07/11/2018 - 15:00

ԱՄՆ Կոնգրես են անցել նաեւ հայ թեկնածուները. Հայ Դատի գրասենեակը հրապարակել է նրանց անունները

Կոնգրեսի միջանկեալ ընտրութիւնների նախընտրական արդիւնքների համաձայն` Կոնգրես են անցել նաեւ հայ օրէնսդիրներ Էնթոնի Բրինդիզին, Աննա Էշուին եւ Ջեքի Սփիէրին. յայտնում է ԱՄՆ Հայ Դատի գրասենեակը:

«alikonline.ir»- Կոնգրեսի միջանկեալ ընտրութիւնների նախընտրական արդիւնքների համաձայն` Կոնգրես են անցել նաեւ հայ օրէնսդիրներ Էնթոնի Բրինդիզին, Աննա Էշուին եւ Ջեքի Սփիէրին. յայտնում է ԱՄՆ Հայ Դատի գրասենեակը:

ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի ֆէյսբուքեան էջից էլ տեղեկանում ենք, որ Դեմոկրատական կուսակցութիւնը ներկայացնող Աննա Աստւածատուրեան Թըրքոթը երկրորդ անգամ է վերընտրւել է Մէն նահանգի Վեսթբրուք քաղաքի քաղաքային խորհրդի կազմում: Բաքւի ջարդերի ժամանակ նա ընտանիքի հետ փախուստի է դիմել: Ներկայումս Արցախի անկախութեան հարցով միջազգային յարգանք վայելող փաստաբան է:

Նիւ Եօրքից Կոնգրես է անցել դեմոկրատ Էնթոնի Բրինդիզին է, նա ընտրւել է Ներկայացուցիչների պալատի անդամ: Բրինդիզին Հայոց Ցեղասպանութիւնից փրկւած գաղթականների ժառանգ է:

Կոնգրես անցած միւս հայերն են Աննա Էշուն եւ Ջեքի Սփիէրը: Ի դէպ, նրանք վերընտրւել են Ներկայացուցիչների պալատի անդամ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։