Հա

Ազգային

14/11/2018 - 12:30

ՀՅԴ Բիւրոյի անդամ. «Չկա՛յ «ներսի» ու «դրսի», Դաշնակցութիւնը մէկն է»

Արդէն 128 տարի Հայ Յեղափոխական Դաշնսկցութիւնը հայ քաղաքական կեանքի կարեւոր դերակատարն է: Քիչ է ասել, թէ այն միայն կուսակցութիւն է. Դաշնակցութիւնը նաեւ հայապահպան մեծ առաքելութիւն է կատարում Սփիւռքում:

«alikonline.ir» - Արդէն 128 տարի Հայ Յեղափոխական Դաշնսկցութիւնը հայ քաղաքական կեանքի կարեւոր դերակատարն է: Քիչ է ասել, թէ այն միայն կուսակցութիւն է. Դաշնակցութիւնը նաեւ հայապահպան մեծ առաքելութիւն է կատարում Սփիւռքում:

Նոյեմբերի 13-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Բիւրոյի անդամ Բենիամին Պչաքճեանը: Նա ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հայաստանում յաճախ դրւող տարբերակմանը, թէ «կայ դրսի ու ներսի Դաշնակցութիւն», իսկ ինքը «դրսի՞» դաշնակցական է, թէ՞ «ներսի», Բչաքճեանը պատասխանել է. «Ես դաշնակցական եմ, չկա՛յ «ներսի» ու «դրսի» Դաշնակցութիւն: Եթէ այդպիսի շերտաւորումներ փորձենք գտնել, կարելի է շատ արհեստական շերտաւորումներ մէջտեղ նետել: Չկա՛յ «ներսի» ու «դրսի», Դաշնակցութիւնը մէկն է: Դաշնակցութիւնը նաեւ գաղափարախօսութիւն է, որը միացնում է մեզ` բոլորիս: Ճիշտ է` կան տարբեր շրջանակների եւ միջավայրերի մէջ գործող դաշնակցականներ, որոնք Ցեղասպանութեան հետեւանքով այսօր պարտաւորւած ապրում են Սփիւռքում, սակայն մեր գաղափարախօսութիւնն ու կազմակերպական կարգապահութիւնը բոլորիս միացնում է»:

Իսկ թէ ինչո՞ւ է այդ թեզը շրջանառութեան մէջ դրւում, նա կարծիք է յայտնել, որ այս յայտարարութիւնները, որոնց մէջ կան բացասական եւ հակադաշնակցական մօտեցումներ, միշտ են եղել: «Միշտ էլ փորձել են ներկայացնել, որ Դաշնակցութիւնը բաժանւած է, միշտ փորձել են ղեկավարութեան եւ կուսակցականների միջեւ արհեստական ճեղքեր գտնել, փորձել են ճեղքեր գտնել «դրսի» եւ «ներսի» դաշնակցականների միջեւ, սակայն այս բոլորն ապարդիւն փորձեր են, որովհետեւ, ի վերջոյ, մեզ միացնողը ո՛չ անձնական շահերն են, ո՛չ մեր անձնական մօտեցումներն են, այլ մեր համոզմունքն է, որը հիմնականում խարսխւած է մեր ծրագրի եւ մեր կարգապահութեան վրայ, որը մեզ պարտադրում է, որ եթէ անգամ ոմանք ունեն տարբեր տեսակէտներ, դրանք յայտնենք մեր ժողովներում, յանգենք եզրակացութիւնների, եւ այդ եզրակացութիւններն էլ դառնան մեզ համար որոշում: Միայն նա, ով մեզ չի ճանաչում, «դրսի» ու «ներսի» անհեթեթ մեկնաբանութիւնն է անում»,- նշել է ՀՅԴ Բիւրոյի անդամը:

Յարակից լուրեր

  • Չքնէք, տղաներ
    Չքնէք, տղաներ

    Մենք հիւանդանում ենք, երբ ընկնում է մեր օրգանիզմի իմունիտետը: Այն ուժը, ներքին այն դիմացկունութիւնը, որը կայ ու ամէն օր պայքարում է մեր օրգանիզմի վրայ արշաւող հազար տեսակ ախտ-աղարտի դէմ, թուլանում է ու մենք դառնում ենք խոցելի: Սովալլուկ մանրէներն ու հիւանդածին բակտերիաները արագ անցնում են գործի ու ախտահարում մեր առողջ օրգանները:

  • Հայրենի մեր ժողովուրդը ինչո՞ւ իր քւէն չի վստահում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան
    Հայրենի մեր ժողովուրդը ինչո՞ւ իր քւէն չի վստահում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան

    Աւարտւեց Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրութիւնները, իր յետեւից թողնելով բազմաթիւ՝ դեռեւս անպատասխան մնացած հարցեր:

    Մեզ՝ սփիւռքահայերիս համար, որ առօրեայ լրահոսի միջոցով կապւած ենք Հայաստանի եւ Արցախի իրադարձութիւնների հետ, հարցերի հարցը թերեւս այն է, թէ ինչու հայրենի մեր ժողովուրդն իր քւէն չի վստահում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան: Ո՞րն է պատճառը, որ ՀՅԴ ծրագրերն ու գործելաոճը չի ընկալւում Հայաստանի քաղաքացիների կողմից:

  • «Էս չորս փամփուշտից մէկը Դուշմանինն է, մէկը՝ Ուզբեկինը, միւսը՝ Վարդան Բախշեանինը, չորրորդն էլ` իմը»
    «Էս չորս փամփուշտից մէկը Դուշմանինն է, մէկը՝ Ուզբեկինը, միւսը՝ Վարդան Բախշեանինը, չորրորդն էլ` իմը»

    Այսօր Արցախեան ազատամարտի դաշնակցական հերոս Արթուր Ղարիբեանի ծննդեան օրն է։

  • «Ես մեկնում եմ կռիւ՝ մեռնելու կամ յաղթելու, բայց՝ յաղթելու»
    «Ես մեկնում եմ կռիւ՝ մեռնելու կամ յաղթելու, բայց՝ յաղթելու»

    Այսօր Արցախեան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ, Հայաստանում սկաուտութեան վերահիմնադիր Վարդան Բախշեանի նահատակութեան օրն է։

  • Ընկեր Աբոյին յիշելիս
    Ընկեր Աբոյին յիշելիս

    Արամ Թովմասնեանը «Facebook»-ի իր էջում գրութիւն է տեղադրել, յիշելով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կարկառուն գործիչներից մէկին՝ Աբօ Աշճեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։