Հա

Ազգային

08/02/2019 - 18:29

ՀՅԴ ԳՄ.«Մշակոյթի նախարարութեան անհրաժետութիւնը պարտադիր է»

ՀՅԴ Հայաստանի ԳՄ  մշակոյթի, երիտասարդութեան և սպորտի հարցերով յանձնախումբն  իր մտահոգութիւնն է յայտնում   ՀՀ մշակոյթի ու կրթութեան և գիտութեան նախարարութիւնները միաւորելու վերաբերեալ զանգւածային լրատւամիջոցներում, ինչպէս նաև որոշ պաշտօնական շրջանակներում շրջանառվող տեղեկութիւնների կապակցութեամբ։ 

ՀՅԴ Հայաստանի ԳՄ  մշակոյթի, երիտասարդութեան և սպորտի հարցերով յանձնախումբն  իր մտահոգութիւնն է յայտնում   ՀՀ մշակոյթի ու կրթութեան և գիտութեան նախարարութիւնները միաւորելու վերաբերեալ զանգւածային լրատւամիջոցներում, ինչպէս նաև որոշ պաշտօնական շրջանակներում շրջանառվող տեղեկութիւնների կապակցութեամբ։ Շրջանցելով հանրային քննարկումները, չներկայացնելով փորձագիտական համակողմանի եզրակացութիւն`նախարարութիւնների միաւորումը հիմնաւորւում է օպտիմալացման անհրաժեշտութեամբ։

Մշակոյթի (նաև երիտասարդութեան և սպորտի) ու կրթութեան և գիտութեան նախարարութիւնների միաւորումը վկայում է մշակոյթի  քաղաքական ընկալման և դրա դերակատարութեան թերագնահատման մասին։

Հազարամեակներ շարունակ հայ մշակոյթը՝  հայոց լեզւի և հայ եկեղեցու հետ, եղել է մեր ինքնութեան հիմնական յենասիւնը,  ձևաւորել ազգային արժէհամակարգ և այն ամէնը, ինչով աշխարհը ճանաչել է մեզ։ Մշակոյթին մեծ դեր է վերապահւած նաև Հայաստանի քաղաքական ներկայում և հեռանկարում։ Այն համակարգաստեղծ բնոյթ ունի, մրցունակ երկրի նախապայման է, ձևաւորում է պետականութիւն գիտակցող քաղաքացի և հասարակութիւն, լուծում է սոցիալական խնդիրներ։

Մշակոյթին բացառիկ դերակատարութիւն է վերապահւած ազգային անվտանգութեան և երկրի սոցիալ-քաղաքական փոփոխութիւնների ներկայիս համատեքստում։

Ի թիւս վերոնշեալ նպատակների և խնդիրների, ՀՀ կառավարութեան կառուցւածքում մշակոյթի նախարարութեան` իբրև առանձին պետական լիազօր մարմնի և ինստիտուտի անհրաժեշտութիւնը պարտադիր է՝ իրագործելու  մշակոյթի ոլորտում ՀՀ Սահմանադրութեամբ պետութեան  ստանձնած պարտականութիւնները, բարեփոխելու գործող համակարգը, ապահովելու ոլորտի գործունէութեան օրէնսդրական երաշխիքները, գործադրելու  զարգացման ծրագրեր, իրականացնելու մշակութային ժառանգութեան պահպանութեան և զարգացման, գեղարւեստական կրթութեան մատչելիութոան  ծրագրեր, միջազգային մշակութային երկխօսութիւններում ապահովելու Հայաստանի ներկայութիւնը, հանրահռչակելու հայկական մշակոյթը և այլն։

Յորդորում ենք  ՀՀ կառավարութեանը` վերանայել կառավարութեան կառուցւածքի մասին շրջանառւող պատկերացումները։

Համաշխարհային քաղաքակրթական ժառանգութեան մէջ անուրանալի ներդրում, հազարամեակների մշակութային ժառանգութիւն ունեցող հայերիս համար մշակոյթի լուսանցքումը յղի է անդառնալի հետևանքներով։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ մշակոյթի, երիտասարդութեան և սպորտի հարցերով յանձնախումբ

08.02.2019թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։