Հա

Ազգային

13/02/2019 - 08:55

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ

ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը, Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը փետրւարի 12-ին հիւրընկալւել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին:

ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը, Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը փետրւարի 12-ին հիւրընկալւել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին:

ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են վերջերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերեալ կուսակցութեան մօտեցումների մասին։ Նշւել է, որ «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքը Դաշնակցութեան համար եղել եւ մնում է Հայաստանի հզօրացման եւ Արցախի հարցի լուծման առանցքը եւ այս մեկնակէտից են բխում կուսակցութեան հիմնական մօտեցումները:

Հանդիպման ընթացքում հանգամանալի քննարկւել է հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնների ներկայ վիճակի, զարգացման հնարաւորութիւնների եւ հեռանկարների հետ կապւած հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարւել նաեւ տարածաշրջանային եւ ներքաղաքական հարցերին։ Երկուստէք կարեւորւել է պարբերական շփումների անհրաժեշտութիւնը։

ՀՅԴ Հանրային կապերի գրասենեակ

12.02.2019 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։