Հա

Ազգային

13/02/2019 - 15:27

ՀՅԴ-ի նորաստեղծ յանձնախմբերը`իւրօրինակ այլընտրանքային կառավարութիւն

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց, որ նկատի ունենալով կառավարութեան կառուցւածքն ու Ազգային Ժողովի յանձնաժողովների գործունէութեան ուղղութիւնները` ՀՅԴ-ն կեանքի է կոչել այլընտրանքային նախագծերի եւ մօտեցումների մշակումներով զբաղւող յանձնախմբեր: Սրանք, ըստ էութեան, պէտք է հանդիսանան իւրօրինակ այլընտրանքային կառավարութիւն: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:
Ներկայումս ձեւաւորւել են 11 յանձնախումբ:

«alikonline.ir»- ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց, որ նկատի ունենալով կառավարութեան կառուցւածքն ու Ազգային Ժողովի յանձնաժողովների գործունէութեան ուղղութիւնները` ՀՅԴ-ն կեանքի է կոչել այլընտրանքային նախագծերի եւ մօտեցումների մշակումներով զբաղւող յանձնախմբեր: Սրանք, ըստ էութեան, պէտք է հանդիսանան իւրօրինակ այլընտրանքային կառավարութիւն: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:
Ներկայումս ձեւաւորւել են 11 յանձնախումբ: Դրանք են.

  1. Էկոնոմիկա, ներդրումներ, հարկային քաղաքականութիւն եւ հանրային ֆինանսներ
  2. Կրթութիւն, գիտութիւն
  3. Արտաքին քաղաքականութիւն, Սփիւռք եւ հայրենադարձութիւն
  4. Սոցիալական հարցեր
  5. Գիւղատնտեսական, բնապական պաշարներ
  6. Ազգային անվտանգութիւն, պաշտպանութիւն, Արցախ
  7. Արդարադատութիւն, մարդու իրաւունքներ եւ սահմանադրութիւն
  8. Մշակոյթ, երիտասարդութիւն եւ սպորտ
  9. Տարածքային կառավարում ենթակառուցւածքներ եւ տեղական ինքնակառավարում
  10. Առողջապահութիւն
  11. Շրջակայ միջավայր

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խօսքով` յանձնախմբերի ստեղծման նպատակը  կառավարութեան ծրագրի ուսումնասիրութիւնն է, դրանից  բխող առաջարկութիւններ անելն ու,  առհասարակ, կառավարութեան գործողութիւններն ուշադրութեան կենտրոնում պահելը:

«Մեր առաջարկութիւնները եւ ուսումնասիրութիւնները  մինչեւ շաբաթւայ վերջ կը հրապարակւի: Մենք գտնում ենք, որ կառավարութեան գործողութիւնների ծրագիրը կազմելու համար այն պիտի մի շարք չափորոշիչների եւ պահանջների համապատասխանի: Պեէտք է լինի օրէնք այդ չափորոշիչները սահմանելու համար»,-ընդգծեց նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։