Հա

Ազգային

11/04/2019 - 10:10

Արմաւիրի մարզպետն ընդունել է իրանցի գործարարների խմբին

ՀՀ Արմաւիրի մաարզպետ Համբարձում Մատթէոսեանը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ ձեռք բերած պայմանաւորւածութեան համաձայն, ապրիլի 10-ին ընդունել է իրանցի գործարարների խմբին, ովքեր հետաքրքրւած են մարզում ջերմոցային տնտեսութիւններ հիմնելու հնարաւորութիւններով:

«alikonline.ir» - ՀՀ Արմաւիրի մաարզպետ Համբարձում Մատթէոսեանը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ ձեռք բերած պայմանաւորւածութեան համաձայն, ապրիլի 10-ին ընդունել է իրանցի գործարարների խմբին, ովքեր հետաքրքրւած են մարզում ջերմոցային տնտեսութիւններ հիմնելու հնարաւորութիւններով: Տեղեկացնում է «Armavir.mtad.am»-ը:

Ողջունելով հիւրերին եւ ներկայացնելով մարզի գիւղատնտեսական ներուժն ու հիմնական առանձնայատկութիւնները` Համբարձում Մատթէոսեանը նշել է, որ որոշ համայնքներում ջերմոցային տնտեսութիւնները բաւականին զարգացած են, եւ բնակչութեան մեծամասնութիւնը զբաղւում է գիւղատնտեսութեան հէնց այդ ուղղութեամբ, որը բաւականին շահութաբեր է: Նա իր խօսքում նշել է, որ բաւականին մեծ է շահագրգռւածութիւնը մարզում ներդրումների ծաւալն ընդլայնելու հարցում, եւ այդ համատեքստում կարեւորել է իրանցի ներդրողների հետ համագործակցութիւնը` վստահեցնելով, որ մարզպետարանը պատրաստ է աջակցելու գործարարներին տեխնիկական եւ այլ բնոյթի հարցերում` արհեստական խոչընդոտները բացառելու նպատակով:

Մարզպետը հիւրերին ներկայացրել է նաեւ գիւղատնտեսութեան ոլորտում իրականացւող պետական քաղաքականութիւնը` մատնանշելով ոլորտի զարգացմանն ուղղւած հիմնական ծրագրերը:

Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար` դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Մոհսեն Ռահիմին մարզպետ Համբարձում Մատթէոսեանին ներկայացրել է ներդրումային այն ծրագրերը, որոնք իրանական կողմը պատրաստ է իրականացնել մարզում: Այդ ծրագրերից են` վարդի եւ արդիւնաբերական ջերմոցների հիմնումը, ջերմոցային համալիրի կառուցումը: Գործարարների հաւաստմամբ` համապատասխան հնարաւորութիւնների ընձեռման դէպքում այս ամէնը կիրականացւի անհամեմատ բարձր որակով եւ մատչելի գնով:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ Վաղարշապատի տարածաշրջանում 2 հեկտար տարածութեան վրայ իրանցի գործարարի կողմից 800 հազար ԱՄՆ դոլորի շրջանակում նախատեսւող ջերմոցային տնտեսութեան կառուցումը, որը կիրականացւի նորագոյն տեխնոլոգիայով եւ օրինակ կը հանդիսանայ պատւիրատուների համար:

Հանդիպման աւարտին մարզպետ Համբարձում Մատթէոսեանը վերահաստատել է իր դիրքորոշումը ներդրողներին աջակցելու եւ բիզնեսի զարգացման համար նպաստաւոր պայմաններ ստեղծելու հարցում:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ
    Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ

    Անգարայի մէջ կայացած Թուրքիա-Ռուսիա-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտօնական յայտարարութիւնը ո՛չ միայն հակիրճ է, այլ նոյնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող յայտարարութիւն կա՛մ կ՛ուզէ թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրութիւն ցրուել, կա՛մ ալ ընդհանուր յայտարարներու չգալու պարագային կը շրջանցէ տարակարծութիւններու գոյութեան փաստը:

  • Իրանը 10-15 տարւայ ընթացքում կը գնի Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծաւալը
    Իրանը 10-15 տարւայ ընթացքում կը գնի Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծաւալը

    Երեւանն ու Թեհրանը պարբերաբար միջկառավարական յանձնաժողովի նիստեր են անցկացնում, որոնց ընթացքում քննարկւում է էլեկտրակայանի շինարարութեան հարցը, բայց նախագծի ապագան առայժմ մշուշոտ է։

  • Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ
    Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ

    ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյեանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ:

  • Թեհրանը Վաշինգտոնին նախազգուշացնում է
    Թեհրանը Վաշինգտոնին նախազգուշացնում է

    Իրանի արտաքին գործերի նախարարութիւնը Saudi Aramco-ի կառոյցների վրայ յարձակման պատճառով, Իրանի հասցէին հնչեցրած անհիմն մեղադրանքների վերաբերեալ բողոքի նոտա է յղել Իրանում Շւէյցարիայի դեսպանութեանը, որը Թեհրանում պաշտպանում է ԱՄՆ-ի շահերը:

  • «ԱՄՆ-ի առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը արդիւնքներ չի արձանագրել». Զարիֆ
    «ԱՄՆ-ի առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը արդիւնքներ չի արձանագրել». Զարիֆ

    ԱՄՆ-ն շարունակում է Իրանի դէմ իրականացնել առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը, ինչի գործադրումը, ԱԳ նախարարի համոզմամբ, այդ երկրի համար լուրջ արդիւնքներ չի արձանագրել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։