Հա

Ազգային

13/04/2019 - 14:30

Նազարէթ Պերպերեանի 13.3.2019 թւի յօդւածի առիթով

Շատ ճիշտ է 97 տարի առաջ նորելուկ բոլշեւիկների «Յեղկոմ»-ի կողմից, հակառակ հայ ժողովրդի եւ ժամանակի մտաւորականութեան կամքին, պետականօրէն պարտադրւեց հայ լեզւի իրենց նախընտրած ուղղագրութիւնը, ըստ հեղինակի «սխալագրութիւն»-ը, նպատակ ունենալով հայ ժողովրդից խլել իր ազգային պատմական յիշողութիւնը եւ ձուլել հայ ժողովրդին, «բազմազգ հայրենիք»-ի ու «խոհրդային ժողովրդ»-ի խառնարան կաթսայի մէջ:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Շատ ճիշտ է 97 տարի առաջ նորելուկ բոլշեւիկների «Յեղկոմ»-ի կողմից, հակառակ հայ ժողովրդի եւ ժամանակի մտաւորականութեան կամքին, պետականօրէն պարտադրւեց հայ լեզւի իրենց նախընտրած ուղղագրութիւնը, ըստ հեղինակի «սխալագրութիւն»-ը, նպատակ ունենալով հայ ժողովրդից խլել իր ազգային պատմական յիշողութիւնը եւ ձուլել հայ ժողովրդին, «բազմազգ հայրենիք»-ի ու «խոհրդային ժողովրդ»-ի խառնարան կաթսայի մէջ:

Բարեբախտաբար բոլշեւիկներին չյաջողւեց իրականացնել այդ ազգակործան ծրագիրը քանզի հէնց այնպէս ինչպէս մեր նախնիքները Քրիստոնէութեան ընդունումով հակադրւեցին զրադաշտականութեան ու քրիստոնէութեան զէնքով պայքար մղեցին Պարսից պետութեան պարտադրանքին ապա Քրիստոնէութեան հնոցի մէջ կուլ չգնալու համար հիմնադրեցին մեր ազգային եկեղեցին եւ վերջապէս որպէսզի հռոմէական ու ասորական մշակոյթի մէջ չհալւէինք ստեղծեցին մեր հայկական տառերը, մեր հայրենի ժողովուրդն էլ իր հայրենասէր մտաւորականութեան առաջնորդութեամբ, ի գին հալածանքների, աքսորի եւ մահւան, նոյն «սխալագրութեան» զէնքով պայքարի ելան բոլշեւիկեան ազգակործան ծրագրների եւ չարափոխումների դէմ:

Մեր հայրենի հայրենասէր բանաստեղծների, արձակագիրների եւ մշակոյթի զանազան բնագաւառների գործիչների որոնց շարքը շատ երկար է, ստեղծագործութիւնների շնորհիւ, նոյն «սխալագրութեան» զէնքով, հսկայածաւալ ու պատւաբեր գրական, գեղարւեստական, պատմական, գիտական ու հայրենասիրական մի հսկայ գրականութիւն ստեղծւեց մայր հայրենիքում որի արդիւնքում մեր ժողովրդի մէջ աւելի ամրապնդւեց ազգային-հայրենասիրական ոգին:

Նոյն ոգով Հայաստանում վար քաշեցին «ժողովրդների հայր» համարւող, դահիճ Ստալինի արձանը եւ տեղում կանգնեցրին Մայր Հայրենիքի արձանը, վեր հանեցին եւ լոյս աշխարհ բերեցին, բոլշեւիկների կողմից արգելւած թեմաններ՝ հայ ժողովրդի մղած ազգային ազատագրական պայքարի արդարութիւնը, ցեղասպանութեան անարդարութիւնը եւ վեց դարից յետոյ ազգային ինքնորոշման իրաւունքով հայ ժողովրդի մղած պայքարի շնորհիւ ծնւած Հայսատանի առաջին Հանրապետութեան իրականութիւնը եւ կառուցեցին ցեղասպանութեան, Մայիսեան հերոսական մարտերի համար գեղակերտ յուշահամալիրներ որոնցով վառ պահեցին մեր ժողովրդի մօտ ազատութեան եւ անկախութեան գաղափարը ընդհուպ մինչեւ 1991 թւի սեպտեմբեր 21-ի հանրաքւէով ստեղծեցին Հայաստանի երրորդ անկախ Հանրապետութիւնը, առաջին Հանրապետութեան եռագոյնով, զինանշանով եւ օրհներգով եւ ապա՝ Արցախի անկախ Հանրապետութիւնը:

Աշխարհի բոլոր լեզուները ժամանակի ընթացքին նոր բառերի իւրացումով եւ հին բառերի դուրս մղումով աւելի յղկւում, կատարելագործւում ու ձեւափոխւում են, բացառութիւն չի կազմում նաեւ հայերէն լեզուն:

Գրաբարից (5-11-րդ դար) յետոյ, ժամանակակից հայերէնը, որ կոչւում է աշխարհաբար, ձեւաւորւել է երկու բարբառային միաւորումների՝ Կոստանդնուպոլիսի եւ Արարատեան բարբառների հիմքի վրայ որոնք երկուսն էլ մեր լեզւի հարստութիւններն են համարւում:

Արեւմտահայերէնը որը ստեղծւել է Կ. Պոլիսի բարբառի հիման վրայ, սկսել է ձեւաւորւել 12-րդ դարից եւ աստիճանաբար մշակւելով ու կատարելագործւելով դարձել է մեր ժողովրդի արեւմտեան հատւածի լեզուն որն ունի իր առանձնայատկութիւնները՝ քերականութիւնն ու ուղղագրութիւնը: Արեւելահայերէնը ձեւաւորւել է Արարատեան բարբառի հիման վրայ եւ 17-րդ դարից դարձել է հայ ժողովրդի արեւելեան հատւածի լեզուն որն մինչեւ 1922 թւականը պահպանել է դասական ուղղագրութիւնը ապա կիրառել է նոր ուղղագրութիւն:

Ինչպէս լեզուն այնպէս էլ որեւէ լեզւի ուղղագրութիւն, ըստ ժամանակի պահանջի ձեւափոխւում, հեշտացւում ու աւել կատարելագործւում է, հետեւաբար կատարեալ ուղղագրութիւն գոյութիւն չունի, ընդ որում բացառութիւն չի կազմուն նաեւ հայերէն լեզւի ուղղագրութիւնը: Ներկայիս հայերէնում գոյութիւն ունացած հին եւ նոր երկու ուղղագրութիւններն եւս կատարեալ չեն եւ ունեն իրենց խոտոր կէտերը ուստի եթէ չասենք անխղճութիւն գէթ սխալ մօտեցում է որ մէկին համարենք կատարեալ իսկ միւսին որն այսօր Հայաստանի պետական, Հայաստանի, ԱՊՀ եւ արեւելեան Եւրոպայի երկրների հայութեան պաշտօնական եւ գործածելի ուղղագրութիւնն է անւանել «սխալագրութիւն»:

Վաղուց ի վեր է որ զանազան առիթներով ու յօդւածներով անդրադարձել եմ մէկ եւ միասնական ուղղագրութիւն ունեալու անհրաժեշտութեան մասին, այսօր դարձեալ, առաւել քան երէկ անհրաժեշտ է ունենալ միասնական ուղղագրութիւն որի իրականացման մէջ մեծ դերակատարութիւն է վերապահւած Հայաստանի պետութեանն ու համապատասխան մարմիններին որոնք հայ ժողովրդի երկու հատւածների մտաւորականների, լեզւագէտ- լեզւաբանների հետ միասին, առանց կանխակալ ճիշտ ու սխլի տրամաբանութեամբ, այլ գիտական հիմունքներով ու փոխադարձ զիջումներով ստեղծեն հայոց լեզւի միասնական ուղղագրութիւն:

Վերջում տեղին եմ համարում մատնանշելու որ պետական պաշտօնական լեզուներն ու պետական հովանաւորութիւն վայելող ուղղագրութիւններն են միայն որ կարող են գոյատեւել ու կատարելագործւել:

Նոր-Ջուղա

12.4.2019 թ.

Յարակից լուրեր

  • Կանանց պէտք է յարգել
    Կանանց պէտք է յարգել

    Մի քանի օր առաջ, ընկերներիցս մէկը յուզւած կերպով պատմեց հետեւեալը․-

  • Վարչապետի արտայայտութիւնների մասին
    Վարչապետի արտայայտութիւնների մասին

    Մի քանի օր է անընդհատ մտածում եմ, Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակում կայացած ժողովրդական հաւաքի ընթացքում, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինեանի արտայայտած մտքերի շուրջ, որն ոչ այլ ինչ է եթէ ոչ ժողովրդի սրտից ու հոգուց ելած խօսք ու բաղձանք: Ախր այն որ հայն է, որ չի ցանկանայ մեր ժողովրդի թիւն աւելանայ, ոչ թէ հինգ միլիոնով, այլ կրկնակի եւ մի բան էլ աւել, քանզի քանակն է որ ծնում է նաեւ համապատասխան որակ:

  • ԿՈՉ
    ԿՈՉ

    2020 թւականին լրանում է վաստակաշատ ազգային-հասարակական եւ կուսակցական գործիչ՝ Թաթուլ Օհանեանի ծննդեան 85-ամեակը եւ գործունէութեան 65-ամեակը։

  • Յեղափոխութիւններ (Դասական ու թաւշեայ)
    Յեղափոխութիւններ (Դասական ու թաւշեայ)

    Յեղափոխութիւնը բառակազմութիւնն առաջացել է յեղել եւ յեղուլ բառերից որ նշանակում է փոխել, փոփոխել, շուռ տալ, շրջել, մի բանից դառնալ մի ուրիշ բան, իսկ քաղաքական տեսակէտից նշանակում է հին կարգերի վերացում եւ նորերի հաստատում, արմատական յեղաշրջում, հասարակական-քաղաքական յարաբերութիւնների միջեւ, երկրում իշխանութեանը տիրելու պայքար, պոռթկում ներքին ու արտաքին բռնակալութեան դէմ եւ կռիւ ազատութեան եւ մարդկային բարարօրութեան ու արժէքների համար:

  • Ժողովրդավարութեան տապալում
    Ժողովրդավարութեան տապալում

    Ժողովրդավարութիւնը մի համակարգ է որում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, որի կառավարումը իրականացւում է ժողովրդի հանրաքւէով հաստատւած սահմանադրութեան սկզբունքների հիման վրայ, կառավարող մարմինների համար պարբերաբար անցկացւող ազատ ու արդար ընտրութիւններով ժողովրդի ընտրեալների միջոցով, ոչ թէ փողոցում մութ նպատակների համար հաւաքւած մի խումբ՝ խուլիգանների:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։