Հա

Ազգային

16/05/2019 - 10:30

«Սեփական դատողութիւններն ինձ վերագրելն ու վերնագիր դարձնելն անթոյլատրելի է». Տարօն Տօնոյեան

Շատ կարճ կը լինեմ` «Ժողովուրդ» օրաթերթին տւած իմ հարցազրոյցի վերնագիրը` «ՀՅԴ-ում «փոշմանել» են. իշխանութիւններին դէմ չեն», հարցազրոյցի բովանդակութեան հետ որեւէ առնչութիւն չունի, դրանում կարող էք համոզւել` կարդալով հարցազրոյցն ամբողջութեամբ. անդրադառնալով մարտի 15-ին մամուլում արձագանգ ստացած` վերոնշեալ վերտառութեամբ հրապարակմանը «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի  անդամ Տարօն Տօնոյեան:

«alikonline.ir» - Շատ կարճ կը լինեմ` «Ժողովուրդ» օրաթերթին տւած իմ հարցազրոյցի վերնագիրը` «ՀՅԴ-ում «փոշմանել» են. իշխանութիւններին դէմ չեն», հարցազրոյցի բովանդակութեան հետ որեւէ առնչութիւն չունի, դրանում կարող էք համոզւել` կարդալով հարցազրոյցն ամբողջութեամբ. անդրադառնալով մարտի 15-ին մամուլում արձագանգ ստացած` վերոնշեալ վերտառութեամբ հրապարակմանը «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի  անդամ Տարօն Տօնոյեան: Նաեւ ընդգծեց` հարցազրոյցի նախաբանում լրագրողի մէկ այլ միտք, թէ «ՀՅԴ ԳՄ-ում թաւշեայ յեղափոխութիւն է», լրագրողի անհիմն եւ իրականութեան հետ աղերս չունեցող սպեկուլեատիւ ենթադրութիւնն է:

«Պէտք է հիասթափեցնեմ` ԳՄ-ում թաւշեայ յեղափոխութիւն չկայ, մենք Ընդհանուր ժողովի բանաձեւումներ, Գերագոյն ժողովի որոշումներ ունենք եւ այդ ուղեծրի մէջ ենք: Ասել ենք` պէտք է զարգանանք` չզիջելով, լինենք առանցք արմատական ընդդիմութեան համար: Եւ այդ առանցքի ու մեր օրակարգի շուրջ կարող են միաւորւել մեզ հետ համագործակցել ցանկացողները: Ասել եմ, որ մեր հասարակութիւնը երկփեղկւում է, անհամաձայնութեան, անհանդուրժողականութեան մթնոլորտը կամաց-կամաց վերածւում է հակամարտութեան: Եւս մէկ անգամ շեշտում եմ` պատերազմի շեմին գտնւող պետութեան համար նման դրսեւորումներն անթոյլատրելի են, ու այդ ամէնն անհանգստացնում է Դաշնակցութեանը»,- ասաց Տօնոյեանը:

Նրա կարծիքով` հասարակութեանը երկփեղկելը կեղծ օրակարգ է, որի միջոցով ժողովրդից վստահութեան 70 եւ աւելի տոկոս քւէ ստացած քաղաքական ուժը փորձում է հասարակութեանը շեղել հիմնական խնդիրներից: Աւելին` այդ ամէնը գուցէ արւում է այն նպատակով, որ հետագայում ձախողումները բարդւեն «հակայեղափոխականների» վրայ: Տօնոյեանն ընդգծեց` իրենք հակայեղափոխական չեն, ողջունել են ժողովրդական շարժումը, սակայն «յետյեղափոխական» զարգացման իրենց պատկերացումներն ունեն:

«Ուզում եմ` թիւրըմբռնումներ չլինեն: Սեփական դատողութիւններն ինձ վերագրելն ու վերնագիր դարձնելն անթոյլատրելի է: Ամբողջ Գերագոյն մարմնով համակարծիք ենք մեր ասած մտքերին»,- շեշտեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը եւ յաւելեց. «Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարեանի մասով ասած իմ մտքերին, ապա կրկնեմ` ո՛չ համակրանք ունենք Քոչարեանի հանդէպ, ո՛չ էլ` հակակրանք: Շահագրգռւած ենք, որ ընթացող  դատական պրոցեսներն ուղղորդւած չլինեն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։