Հա

Ազգային

21/05/2019 - 14:40

ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը

Վերջին օրերին երկրում ընթացող զարգացումները եւ, յատկապէս, դատաիրաւական համակարգի վերաբերեալ վարչապետ Ն. Փաշինեանի մօտեցումները կրկին մեր հանրային-պետական կեանքի ալեկոծման պատճառ են դարձել։ Այս կապակցութեամբ հարկ ենք համարում կատարել հետեւեալ արձանագրումները.

Վերջին օրերին երկրում ընթացող զարգացումները եւ, յատկապէս, դատաիրաւական համակարգի վերաբերեալ վարչապետ Ն. Փաշինեանի մօտեցումները կրկին մեր հանրային-պետական կեանքի ալեկոծման պատճառ են դարձել։ Այս կապակցութեամբ հարկ ենք համարում կատարել հետեւեալ արձանագրումները.

- Տարբեր հարցերի վերաբերեալ իշխանութիւնների չկշռադատւած, խնդրահարոյց ևեւ տարակուսանքի տեղիք տւող որոշումները, այլակարծութեան ագրեսիւ մերժումը թշնամանքի եւ անհանդուրժողականութեան մթնոլորտ են ստեղծում, ինչը ջլատում է մեր ժողովրդի հաւաքական ներուժը։

- Քաղաքական, հանրային դաշտում դաւադիրներ եւ դաւաճաններ փնտրելու մտասեւեռումը հարւածի տակ է դնում մեր ազգային անվտանգութիւնը, համերաշխութիւնը, Հայաստան-Արցախ միասնութիւնն ու մեր պաշտպանական համակարգը։

- Վերջին մէկ տարում երկրի քաղաքական իշխանութիւնն ունէր բաւարար լեգիտիմութիւն, իսկ 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրութիւններից յետոյ լիակատար հնարաւորութիւն հանրային կեանքի բոլոր ոլորտներում, այդ թւում` դատաիրաւական համակարգում (դատարաններ, դատախազութիւն, քննչական մարմիններ, ոստիկանութիւն) սկսելու բոլորիս կողմից այդքան սպասւող բովանդակային եւ խորքային փոփոխութիւնները։

- Ըստ էութեան չիրացնելով գործող Սահմանադրութեամբ եւ ՀՀ օրէնսդրութեամբ վարչապետին վերապահւած լայն լիազօրութիւններն ու պարտականութիւնները՝ Փաշինեանը որդեգրել է ժողովրդի գործօնը շահարկող մարտավարութիւն։

- Դեռեւս մեխանիզմներով եւ բովանդակութեամբ անորոշ անցումային արդարադատութեան նպատակների համար դատական իշխանութեան կազմաքանդումը վտանգում է մեր երկրի արդարադատութեան համակարգը։

Սիրելի՛ հայրենակիցներ, Հ.Յ. Դաշնակցութիւնը իրավիճակը գնահատում է տագնապեցնող. սխալ ճանապարհով ճիշտ հանգրւանի չենք հասնի։

Ստեղծւած իրավիճակի եւ հետեւանքների ամբողջ պատասխանատւութեան հասցէատէրը առաջին հերթին իշխանութիւններն են։ Այնուամենայնիւ, ոչ ոք իրաւունք չունի դիտորդի կարգավիճակով փաստելու, թէ ինչպէս է մաշւում ու հիւծւում պետութիւնը, թէ ինչպէս է ոչ խոհեմ գործելաոճն ու քաղաքական վարքագիծը սասանում մեր պետականութեան հիմքերը։

Համախմբւելու եւ այս անհեռանկար ընթացքը կասեցնելու ժամանակն է։

Դաշնակցութիւնը նախաձեռնում է բոլոր կողմերի հետ քննարկել իրավիճակը լիցքաթափելու, պետականաշինութեան գործընթացը բնականոն հուն տեղափոխելու, ժողովրդի ակնկալած բարեփոխումներն իրականութիւն դարձնելու ուղիները։

Մայիսի 23-ին, ժամը 19:00-ին ՀՅԴ-ն հրաւիրում է հանրահաւաքի՝ ներկայացնելու առկայ իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերեալ իր մօտեցումներն ու տեսակէտները։

 

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

21.05.2019

Յարակից լուրեր

  • Գերմանիայն եւ ԱՄԷ-ն Իրանի մասին համատեղ յայտարարութիւն են ընդունել
    Գերմանիայն եւ ԱՄԷ-ն Իրանի մասին համատեղ յայտարարութիւն են ընդունել

    Արաբական Միացեալ Էմիրութիւնների ու Գերմանիան Պարսից ծոցում անվտանգութեան ապահովման մասին համատեղ յայտարարութիւն են ընդունել, որտեղ Իրանից պահանջել են զերծ մնալ լարւածութեան մեծացմանն ուղղւած գործողութիւններից:

  • ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը

    Հայաստանի կառավարութիւնը Ազգային ժողով է ներկայացրել Հարկային օրէնսգրքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկւում է եկամտային հարկի պրոգրեսիւ դրոյքաչափերի հարկման համակարգը փոխարինել համահարթ (մէկ միասնական) դրոյքաչափով:

  • Ընկերային հանդիպում ՀՅԴ Բիւրոյի եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչների հետ
    Ընկերային հանդիպում ՀՅԴ Բիւրոյի եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչների հետ

    Մայիսի 30-ին «Արամ Մանուկեան» կենտրոնում, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախաձեռնութեամբ, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր- Խաչատուրեանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հանդիպեցին ՀՅԴ Երեւանի կառոյցի ընկերների հետ:

  • ՀՅԴ Հայաստանի ԳՄ շնորհաւորական ուղերձը
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ շնորհաւորական ուղերձը

    Այսօր Հայաստանի անկախութեան հռչակման 101-րդ տարեդարձն է։ 101 տարի առաջ այս օրը յեղաշրջւեց հայ մարդու քաղաքական մտածողութիւնը, եւ սերունդների առջեւ բացւեց հայը՝ հայ ազգին պատկանելու իրականութիւնը։ Հայ մարդու մէջ արմատաւորւեց ազգային միասնութեան ու պետականութեան վերականգնման համահայկական տեսլականը։ 101 տարի առաջ հռչակւած հայոց Առաջին Հանրապետութիւնը եկաւ ապացուցելու աշխարհին, որ ցեղասպանութիւն տեսած հայի յաղթանակի գրաւականը սեփական ուժերին յենւելու եւ միասնական պայքարի մէջ է:

  • Յայտարարութիւն ՀՅԴ Կեդրոնական Եւրոպայի կոմիտէի
    Յայտարարութիւն ՀՅԴ Կեդրոնական Եւրոպայի կոմիտէի

    Վերջին օրերուն դարձեալ դժնդակ պահեր կ'ապրի հայրենիքը եւ անոր հետ` ամբողջ հայութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։