Հա

Ազգային

02/06/2019 - 10:30

Կազմակերպութիւն, որը պետականութիւն կերտեց

Իւրաքանչիւր տարի Հայոց պետականութեան վերականգնման օրը նշելուց, որ այժմ կոչւում է «Հանրապետութեան օր», ինչ-որ բաներ անտեսւում են: Անտեսւում են գաղափարական հիմքերը, արժէքային եւ կազմակերպչական հզօր համակարգը, որոնց բացակայութեան պարագայում չէր կարող իրականութիւն դառնալ պետականութեան ստեղծումը:

Իւրաքանչիւր տարի Հայոց պետականութեան վերականգնման օրը նշելուց, որ այժմ կոչւում է «Հանրապետութեան օր», ինչ-որ բաներ անտեսւում են: Անտեսւում են գաղափարական հիմքերը, արժէքային եւ կազմակերպչական հզօր համակարգը, որոնց բացակայութեան պարագայում չէր կարող իրականութիւն դառնալ պետականութեան ստեղծումը: «Մայիս 28»-ին յիշատակւում են համաժողովրդական ուժերով մղւած ճակատամարտերում ձեռք բերւած յաղթանակները, մեծարւում են առաջնորդներ, պետական գործիչներ՝ առանց յիշատակելու այդ անհատներին ծնող ու սնող կազմակերպական կառոյցն ու անհատական նկարագիր կերտած ուղին:

Հասկանալի է, որ բոլշեւիկեան տիրապետութեան օրերին հայրենիքում չէր կարող անդրադարձ լինել ՀՅԴ-ի միջոցով սերմանւած անկախութեան գաղափարին. դա հակասում էր Խորհրդային Միութեան գաղափարախօսութեանը, եւ դրա պատճառով Դաշնակցութիւնը, ըստ բոլշեւիկների, համարւում էր հայ ժողովրդի թիւ մէկ թշնամին:

Սակայն այսօր, պետականութեան վերականգնման տօնին անկախութեան գաղափարը կրող կազմակերպութեանը չանդրադառնալը յետին միտում է պարունակում եւ անկեղծութեան բացակայութեան վկայութիւն է:

Անհատների դերակատարութիւնը երբեք չի կարելի անտեսել գաղափարների նիւթականացման գործընթացում: Սակայն, իրական առաջնորդ լինելը չի սահմանափակւում միայն ինչ-որ փուլում, ինչ-որ գործողութեամբ, չի սահմանափակւում իշխանութեամբ կամ իշխանական ինչ-որ աթոռի տիրանալով: Իշխանութիւնը շօշափելի երեւոյթ է դառնում պաշտօնների միջոցով տրւած լծակների օգտագործմամբ: Իսկ այդ լծակների օգտագործման համար անհրաժեշտ է նաեւ հեղինակութիւն, որը պայմանաւորւած է վաստակով: Հարցը շատ աւելի բարդ է դառնում, երբ մինչեւ իսկ գոյութիւն չի ունենում կառավարման համակարգը: Այս պարագայում ոչ միայն անհատը իր պաշտօնով է իմաստաւորւում, այլ կառավարման կառոյցի ստեղծումը պայմանաւորւում է կազմակերպական հիմք ունեցող կառոյցի աշխատանքով: Հէնց այս բարդ իրավիճակում է, որ ՀՅԴ-ն կարողացել է ստեղծել պետական համակարգ:

Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանը չի զբաղեցրել կառավարման համակարգի բարձրագոյն պաշտօնը. միաժամանակ նա եղել է առաջնորդ, ժամանակի թելադրանքը նրան պարտաւորեցրել է կարգաւորել ներքին անկառավարելի քաոսը՝ ներքին գործերի նախարարի պաշտօնը ստանձնելով: Իսկ այդ քաոսը կարգաւորելու հարցում ահռելի դեր է ունեցել Դաշնակցութեան կուսակցական կառոյցը:

Պատմութիւնն ապացուցել է, որ պատմութիւնը եղծողների ճամփան կարճ է եւ անկումն անխուսափելի:

«Մայիս 28»-ի խորհրդից շատ դասեր կարելի է քաղել, շատ օրինակներ կարելի է կիրառել մեր պետականութեան հիմքերում, կարելի է փորձել նմանւել հանրապետութիւն կերտած անհատներին՝ օրինակելով նրանց անշահախնդրութիւնն ու անմնացորդ նւիրումը: Սակայն, ամենակարեւորն այդ բախտորոշ օրերի գաղափարական հիմքի եւ արժէքային համակարգի ընկալումն է:

 

«Ապառաժ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։