Հա

Ազգային

10/06/2019 - 15:00

«Փորձում ենք երկխօսութեան հարթակներ ստեղծել այնտեղ, որտեղ հակամարտութիւններ կան». Մարիօ Նալբանդեան

«Սոցինտերն»-ի փոխնախագահ, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ Մարիօ Նալբանդեանը, որ նոյնպէս ներկայ է եղել օրեր առաջ Հայստանում անցկացւած «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց, որ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի նախաձեռնած միջոցառումը բացառիկ միջոցառում էր, ու պէտք է շնորհակալութիւն յայտնել պարոն նախագահին:

«alikonline.ir» - «Սոցինտերն»-ի փոխնախագահ, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ Մարիօ Նալբանդեանը, որ նոյնպէս ներկայ է եղել օրեր առաջ Հայստանում անցկացւած «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց, որ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի նախաձեռնած միջոցառումը բացառիկ միջոցառում էր, ու պէտք է շնորհակալութիւն յայտնել պարոն նախագահին:

Նա նշեց, որ ե՛ւ կազմակերպչական, ե՛ւ խորքային իմաստով, լուրջ ներկայացւածութիւն էր ապահովւած, լուրջ քննակում էր ծաւալւել առանձնացւած հարցերի շուրջ: «Շատ լուրջ մարդիկ կային, բոլորն էլ արհեստավարժ իրենց մասնագիտութեան մէջ: Համաժողովի ժամանակ աւելի շատ խօսեւց աշխարհաքաղաքական թեմաների շուրջ: Կարեւոր էր ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպէնի, ամերիկահայ նախկին զօրավարներից մէկի ներկայութիւնը: Պարոն նախագահի բացման խօսքն էր բաւական տպաւորիչ, ու նրա ներկայացրած ճառը, որտեղ խօսում էր Հայաստանի տեսլականի մասին: Այդ ամէնը մեծ յոյս էր ներշնչում: Ես էլ կարողացայ իմ խօսքն ասել իբրեւ «Սոցինտերն»-ի փոխնախագահ»,- ասաց Նալբանդեանը` յաւելելով, որ ընտրւած օրակարգն ու թեմաները լուրջ են, իրատեսական:

Մարիօ Նալբանդեանն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսութիւնը կարող է աւելի արագ զարգանալ, եթէ համաժողվի ժամանակ հնչած բոլորը մտքերը կեանքի կոչւեն, ու մտքերի բախումը, որ տեղի ունեցաւ երեք օրւայ ընթացքում, հետեւութիւն թողնեն, շարունակութիւն ունենան: Նա յոյս յայտնեց, որ պարոն նախագահն կարող է այնպէս անել, որ այդ ամէնն իրականանայ, այլ ոչ թէ մնան որպէս գեղեցիկ գաղափար կամ միջոցառում: 

Դառնալով «Սոցինտերն»-ի գործունէութեանը` Մարիօ Նալբանդեանն ընդգծեց, որ կազմակերպութիւնը, հետեւողական լինելով իր անցեալին, թէ՛ այսօր, թէ՛ ընդհանրապէս իր առջեւ նպատակ է դրել է խաղաղութեան ամրապնդումն այնտեղ, որտեղ հակամարտութիւններ կան. «Թէ ՛Ամերիկայում, թէ՛ Լատինամերիկյան երկրներում, թէ՛ մեր տարածաշրջանում եթէ հակամարտութիւններ կան, փորձում ենք երկխօսութեան հարթակներ ստեղծել: Այսօրւայ դրութեամբ` ֆինանսների ու լիբերալ քաղաքականութեան պայամաններում ներկայանում ենք այն գաղափարախօսութեամբ, որ մարդու աշխատանքն ու աշխատանքային իրաւունքները ոտնակոխ չլինեն: Գաղթականութեան հարցերին ենք օժանդակում` ընդունելով, որ միգրացիան միջազգային թիւ մէկ հիմնախնդիրն է, ու «Սոցինտեր»-ը մէկ անգամ չէ յայտնել, որ դէմ է ցանկացած տեսակի խտրականութեան»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։