Հա

Ազգային

10/07/2019 - 11:30

Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը

Յուլիսի 9-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան «Սիմոն Վրացեան» կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի եւ «Ազգային ժողովրդավարական միութիւն» կուսակցութեան ներկայացուցիչների միջեւ:

«alikonline.ir» - Յուլիսի 9-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան «Սիմոն Վրացեան» կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի եւ «Ազգային ժողովրդավարական միութիւն» կուսակցութեան ներկայացուցիչների միջեւ: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Հանդիպումը նախաձեռնել էր ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը, որը շարունակում է քաղաքական խորհրդակցութիւնների շարքը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ:

ԱԺՄ կուսակցութեան կողմից հանդիպմանը մասնակցում էին կուսակցութեան վարչութեան անդամներ Անահիտ Աղոյեանը, Ադրինէ Աւագեանը, Աշոտ Այւազեանը, Վարդան Վարդանեանը եւ Հրաչ Յամբարձումեանը։ Դաշնակցութեան կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը, ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամներ Շաղիկ Մարուխեանը եւ Աշոտ Սիմոնեանը ։

Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը նշել է, որ Դաշնակցութիւնն ու ԱԺՄ-ն ունեն համատեղ անցած ճանապարհ, եւ այժմ տեսանելի են համագործակցութեան հեռանկարները երկրում առկայ խնդիրներին լուծումներ առաջարկելու ուղղութեամբ։

ԱԺՄ վարչութեան անդամ Անահիտ Եղոյեանը նշել է, որ երկու կուսակցութիւնները երկրում առկայ իրավիճակը նոյն ձեւով են վերլուծում, եւ այդ հարցում կայ փոխըմբռնում` երկրում տիրող անհանդուրժողականութեան մթնոլորտն արգելք է ցանկացած առաջընթացի համար։

ՀՅԴ մասնագիտական ոլորտային յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը ներկայացրել է Դաշնակցութեան նախաձեռնած ոլորտային յանձնախմբերի աշխատանքը, ինչպէս նաեւ որոշ օրէնսդրական նախաձեռնութիւնների առընչութեամբ կուսակցութեան տեսակէտները։ Նա ներկայացրել է նաեւ Դաշնակցութեան «Զարգանալ` չզիջելով» հայեցակարգի կարեւորութիւնը եւ դրա շուրջ համախոհ ուժերի համախմբման անհրաժեշտութիւնը։

Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւաւորումն ուղղւած է լինելու ապագայի քաղաքականութեան մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն։

Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել առաւել ակտիւացնել միջկուսակցական շփումները ներքաղաքական կարեւորագոյն հարցերի շուրջ։

Յիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի այս նախաձեռնութեան նպատակն է խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական առողջ ուժերի հետ քննարկել երկրում տիրող քաղաքական իրավիճակը եւ մի շարք հարցերի ուղղութեամբ ճշգրտել մօտեցումներն ու համագործակցութեան հնարաւոր ուղիները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։