Հա

Ազգային

06/08/2019 - 14:20

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 89 կոնգրեսական միացել է ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեանը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խստիւ յանդիմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ ԱՄՆ-ի կողմից Արցախին ականազերծման նպատակով տրամադրւող օգնութիւնը կրճատելու համար:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խստիւ յանդիմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ ԱՄՆ-ի կողմից Արցախին ականազերծման նպատակով տրամադրւող օգնութիւնը կրճատելու համար: Կոնգրեսի 89 անդամներ միացել են նախաձեռնութեանը` այդ թւում առանցքային յանձնաժողովների նախագահներ, ինչպէս նաեւ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի յանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը եւ կոնգրեսական Թիջէյ Քոկսը` պաշտպանելով այս կենսական նշանակութիւն ունեցող ծրագիրը, յայտնում են ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբից:

«Կոնգրեսի մէկշաբաթեայ արձակուրդի ընթացքում Ներկայացուցիչների պալատի 89 ներկայացուցիչներ, ներառեալ 10 լիիրաւ յանձնաժողովի նախագահ, միացան ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբին` բաց մարտահրաւէր նետելով Թրամփի վարչակազմի կողմից Արցախին ԱՄՆ-ի օգնութիւնը դադարեցնելու սխալ քայլին»,- ասաց յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը, շարունակելով` «Մենք շնորհակալութիւն ենք յայտնում ներկայացուցիչներ Շերմանին եւ Քոկսին` Ներկայացուցիչների պալատի կողմից նման ջանքեր գործադրելու համար»:

Աւելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ կառավարութիւնը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրւող օգնութիւնը, ինչի դէմ ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի գրասենեակն արշաւ էր սկսել:

 

yerkir.am

asbarez.com

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։