Հա

Ազգային

07/08/2019 - 11:00

Արցախը մեր բոլորի կիզակէտն է

Համահայկական 7-րդ ամառային խաղերի եւ Արցախի իշխանութեան ներկայացուցիչների հետ հանդիպելու առիթով այս օրերին Արցախում է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

«alikonline.ir» - Համահայկական 7-րդ ամառային խաղերի եւ Արցախի իշխանութեան ներկայացուցիչների հետ հանդիպելու առիթով այս օրերին Արցախում է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

«Ապառաժ»-ի հետ զրոյցում ՀՅԴ ներկայացուցիչը ողջունել է այն հանգամանքը, որ Համահայկական խաղերի բացումը կատարւում է Ստեփանակերտում: «Համոզւած եմ, որ դա յատուկ նշանակութիւն ունի, նոյն այդ պատճառով մենք տարեսկզբին ՀՅԴ Ընդհանուր ժողովը գումարել ենք Ստեփանակերտում: Արցախը մեր բոլորի կիզակէտն է. Արցախի համար բոլորս անելիք ունենք: Ինչպէս բազմիցս յայտարարել ենք, մեր երկրի զարգացման ուղին պէտք է հիմնւած լինի «Զարգանալ՝ չզիջելով» գաղափարախօսութեան վրայ: Եւ ուրախ եմ ասելու, որ զարգացման այս ուղու շուրջ համախոհութիւնը նկատելի է համահայկական առումով»,- նշել է Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

Անդրադառնալով նախօրէին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահաւաքին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը նշել է, որ սպորտն ինքնին միացնող ազդակ է եւ Համահայկական խաղերի ընթացքում դա պէտք է լինի միասնականութեան նորովի դրսեւորում եւ ամբողջական հայութեան խանդավառութեան առարկայ: «Ես անձամբ ներկայ էի տեղի ունեցած հանրահաւաքին: Մեզ համար մտահոգիչ էր, որ բացման արարողութիւնից առաջ տեղի ունեցած հանրահաւաքը քաղաքականացւեց: Ողջունում ենք ԱՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի ելոյթներում միասնականութեան շեշտադրումը: Սակայն Դաշնակցութիւնը գտնում է, որ այն պէտք է լինի համոզումով, իրական միասնականութիւն՝ առանց քաղաքական շահադիտութեան»,- ասել է Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։