Հա

Ազգային

15/08/2019 - 12:40

Ո՞վ է կորցրել Համահայկական օրակարգը

Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ձախէն եւ աջէն խօսում են Համահայկական օրակարգի մասին։ Ըստ հայկական սովորութեան, այս հարցը եւս վերածուել է լոզունգի։ Այսօր մենք չունենք այն ղեկավար սերունդը, որ ատակ է պատկերացնել, տեսլականացնել, ծրագրել եւ պահանջուած աշխատանքի միջոցներն ու ճանապարհը ներկայացնել ժողովրդին։

«alikonline.ir» - Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ձախէն եւ աջէն խօսում են Համահայկական օրակարգի մասին։ Ըստ հայկական սովորութեան, այս հարցը եւս վերածուել է լոզունգի։ Այսօր մենք չունենք այն ղեկավար սերունդը, որ ատակ է պատկերացնել, տեսլականացնել, ծրագրել եւ պահանջուած աշխատանքի միջոցներն ու ճանապարհը ներկայացնել ժողովրդին։

Ձախէն եւ աջէն, ժողովրդի անունով կը ճառում են Համահայկական օրակարգի մասին։ Բայց ժողովուրդը շուարած է ի տես՝ այս ճառախօսներին։

Եթէ Համահայկական օրակարգը հայրենիքի վերելքն է, ինչո՞ւ հայրենիքը եւ ժողովուրդը վայրէջքի մէջ են։

Եթէ Համահայկական օրակարգը ազգային արժէքների մասին է, ինչո՞ւ թիրախ են դարձել այդ արժէքները։

Եթէ Համահայկական օրակարգը մեր ազգային պատմութեան տենչերի հաւատարմութիւնն է, ինչո՞ւ կտրւում ենք մեր ազգային պատմութիւնից։

Եթէ Համահայկական օրակարգը ազգային պետականութեան հզօրացման մասին է, ինչո՞ւ հարուածների տակ են պետական կառոյցները։

Եթէ Համահայկական օրակարգը Արցախի եւ նրա շրջակայ հայկական տարածքների պահպանման մասին է, ինչո՞ւ Արցախեան հարցը աճուրդի է հանուել։

Եթէ Համահայկական օրակարգը հայրենիքի հողային իրաւազրկումների վերացման մասին է, ո՞ւր է Հայ Դատի տեսլականը։

Եթէ Համահայկական օրակարգը Սփիւռքահայի տենչերի եւ ինքնութեան պահպանման մասին է, ինչո՞ւ փորձում են Սփիւռքը յետնորդի տեղ դնել։

Եթէ Համահայկական օրակարգը հայրենի ժողովրդի կամքի արտայայտութեան վստահուել է, ինչո՞ւ այդ կամքը անտեսում է Սփիւռքի ակնկալութիւններին։

Եթէ Համահայկական օրակարգը...

Կարելի է շարունակել Համահայկական օրակարգի «եթէ»-ները...։

Բայց ի զուր է։ Համահայկական օրակարգ գոյութիւն չունի։ Ան պարզապէս լոզունգ մըն է՝ ենթակայ ղեկավարումի շահագործման։

Հարցը այն է, ո՞վ կորցրեց եւ կորցրել է տալիս Համահայկական օրակարգը։

Պատասխանը պարզ եւ մեկին է։ 1921էն սկսեալ Հայաստանի մէջ մինչեւ այսօր ինքզինք վերարտադրող ղեկավարութիւնը, Սարգիս Կասեաներից ու Աւիս Նուրիջանեաներից մինչեւ Լեւոն տէր Պետրոսեան, Րոպերթ Քոչարեան, Սերժ Սարգսեան եւ Նիկոլ Փաշինեան, կորցրին եւ կորցնել են տալիս Համահայկական օրակարգը։

Ցաւալիօրէն, ազգային առումով, այս ձախողած ղեկավարութեան հայրենական մունետիկներն ու սփիւռքեան թմբկահարները գործի վրայ են՝ արդարացնելու համար Համահայկական օրակարգի վիժումը...»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։