Հա

Ազգային

02/09/2019 - 14:20

Արցախի անկախութեան օրւայ առթիւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի շնորհաւորական ուղերձը

Քսանութ տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին, ադրբեջանական զինուժի չդադարող յարձակումների եւ հրետակոծութիւնների ներքոյ Ստեփանակերտում տեղի ունեցաւ պատգամաւորների մարզային եւ Շահումեանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը։ 

Քսանութ տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին, ադրբեջանական զինուժի չդադարող յարձակումների եւ հրետակոծութիւնների ներքոյ Ստեփանակերտում տեղի ունեցաւ պատգամաւորների մարզային եւ Շահումեանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը։

Պատմական այդ նստաշրջանը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերթական հանգրւանի եզրափակումն էր եւ, միեւնոյն ժամանակ, որակապէս ու բովանդակութեամբ նոր փուլի սկիզբը։ Նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին» հռչակագիրը՝ այդպիսով ի լուր աշխարհի ազդարարելով հայկական երկրորդ պետականութեան ծնունդը։

ԼՂՀ անկախութեան հռչակագիրը ոչ միայն եկաւ հաստատելու, որ ԼՂՀ հայ բնակչութիւնը չի հանդուրժում իր մարդկային եւ ազգային արժանապատւութեան նկատմամբ որեւէ ոտնահարում, այլեւ իր քաղաքական իրաւունքների տէրն է եւ ունի կամք ու վճռականութիւն՝ իրացնելու դրանք։ Առջեւում Հայոց երկրորդ պետականութեան ձեւաւորման դժւար, բայց համոզւած եւ աննահանջ քայլերն էին։

Նոյն թւականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքւէն՝ մասնակիցների 99%-ի վճռական համոզումով, հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը։ Հանրաքւէին հետեւած խորհրդարանական ընտրութիւններում ընտրւեց ԼՂՀ խորհրդարանը, որն էլ կազմեց առաջին կառավարութիւնը։

Արցախի Հանրապետութիւնն այսօր քսանութ տարեկան է․ յամառ պետականաշինութեան, նւիրումի, զոհաբերութիւնների, ձեռքբերումների, շարունակւող պայքարի ու կերտումի քսանութ տարիներ։

Անկախութիւնն ու ինքնիշխանութիւնն անսակարկելի արժէքներ են: Որքան էլ թանկ լինի այդ գինը, նահանջ չկայ. սա է մեր սրբազան սահմանները պահող հայ զինւորի համոզումն ու ուխտը, սա ամբողջ հայ ժողովրդի համոզումն է, մեզ՝ համայն հայութեանը միացնող անքննելի գաղափարը։

Արցախը շարունակելու է մնալ մեր համահայկական օրակարգերի առաջնահերթութիւնը, մեր համազգային նւիրումի ճակատը՝ ամրագրելու նրա զարգացումն ու արդար դատը։

Շնորհաւոր Արցախի եւ համայն հայութեան տօնը, հայկական երկրորդ պետականութեան անկախութեան տօնը։

 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

Սեպտեմբեր 2, 2019

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։