Հա

Ազգային

04/09/2019 - 14:50

Դաշնակցութիւնը ուրիշ կուսակցութիւնների նման չէ

Դաշնակցական մտաւորական, հրապարակաիգիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքի էջում գրել է. «Վարէն մինչեւ իշխանական մակարդակներ գործում են բթամիտներ, որոնք Սփիւռքը պառակտելու իրենց ցնորածին ծրագրի երազը տեսնում են Դաշնակցութիւնը պառակտուած տեսնելու իրենց միւս երազին մէջ։

«alikonline.ir» - Դաշնակցական մտաւորական, հրապարակաիգիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքի էջում գրել է. «Վարէն մինչեւ իշխանական մակարդակներ գործում են բթամիտներ, որոնք Սփիւռքը պառակտելու իրենց ցնորածին ծրագրի երազը տեսնում են Դաշնակցութիւնը պառակտուած տեսնելու իրենց միւս երազին մէջ։

Երազում են, եւ երազում են բթացած մտքերով ու բաց աչքերով։ Ուժ են տալիս իրենց ստաբանութիւններին, բամբասանքների եւ յերիւրանքներին։ Եւ կրկին ձախողում են։ Խեղճերը չեն անդրադառնում, սա երազ չէ, սա մի հիւանդագին ցնորք է, որ սովորել են իրենց բոլշեւիկ պապերից։

Գէթ մի անգամ էլ ականջալուր լինէին Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Սիմոն Վրացեանի խորհուրդին, թերեւս ապաքինէին իրենց ցնորքի ախտից։

Սիմոն Վրացեանը այս ցնորածին բթամիտներին շարունակում է խրատել. «Հ. Յ. Դաշնակցութիւնը մի եզակի ընտանիք է, մի բարոյական մեծ եղբայրակցութիւն, մի գաղափարական վեհ ուխտ, հայ ժողովրդի ծոցից դուրս եկած, հայկական միջավայրում սնուած մի հզօր կուսակցութիւն։ Այս իմաստով նա ինքը հայ ժողովուրդն է, հայութեան կազմակերպուած կամքը,նրա ստեղծագործող հանճարի մարմնացումը։ Նա ուրիշ կուսակցութիւնների նման չէ»:

Դաշնակցութիւնը «ուրիշ կուսակցութիւնների նման չէ»։ Ձեր բոլշեւիկ պապերը չկարողացան Դաշնակցութիւնը պառակտել, ո՞ւր է մնացել դուք, որ հակադաշնակցական մունետիկի մակարդակից աւելի վերը չէք կարող կացել»։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։