Հա

Այլ

21/06/2014 - 10:10

Դրական տրամադրւածութիւնը եւ առողջութիւնը

Գիտնականները հաստատում են, որ առողջութեան 80%-ը կախւած է մարդու հոգեկան վիճակից:
Աւստրիացի գիտնական, հոգեբանութեան եւ փսիխոսոմատիկայի մասնագէտ Վոլֆգանգ Գրուբերը հետազօտութիւն է իրականացրել, որի արդիւնքում՝ նա հետազօտել է 2000 կամաւոր մարդկանց՝ հինգ տարւայ ընթացքում: Դրա արդիւնքում՝ յայտնաբերել են առողջութեան համար 5 վտանգաւոր զգացմունքներ:

1- Նախանձ
Եթէ ուզում ես առողջ լինել, դադարիր նախանձել եւ մի համեմատիր քեզ ուրիշների հետ: Պարզ է դարձել, որ նախանձների մօտ սրտի կաթւածի առաջացման հնարաւորութիւնը 2,5 անգամ աւելի մեծ է, քան նրանց մօտ, ովքեր ուրախ են ուրիշների յաջողութեամբ կամ գոնէ անտարբեր են: Գիտնականները նախանձը անւանել են թոյն՝ մարդու սրտի համար:

2- Խանդ
Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ խանդը խախտում է օրգանիզմի հորմոնային կարգավիճակը եւ ամենից առաջ քչացնում է հորմոնների արտադրութիւնը: Խանդոտ մարդիկ յաճախ ունենում են՝ միգրէն, ուժեղ գլխացաւեր, անքնութիւն, սրտի ռիթմի խանգարում:

3- Ինքնամեղադրում
Ինչպէս ցոյց է տալիս, մեղքի զգացողութիւնը իր նկատմամբ մեծացնում է քաղցկեղային հիւանդութիւնների առաջացումը, մարդիկ ինքնամեղադրմամբ զբաղւելով՝ յաճախ հիւանդանում են մրսածութեամբ, շատ հեշտ են վարակւում վարակիչ հիւանդութիւններով եւ դա ընդունում են, որ հէնց այդպէս էլ պէտք է լինի:

4- Խղճահարութիւն՝ սեփական անձի նկատմամբ
Խղճահարութիւնը սեփական անձի նկատմամբ առաջացնում է՝ լեարդի խնդիր, գաստրիտ, ստամոքսի խոց, իմունիտետի նւազում, սառը քրտինք, անտեղի վախեր, ընկնում է արեան ճնշումը, աւելանում է արտադրութիւնը թուլութեան հորմոնի, քչանում է շաքարի պարունակութիւնը՝ արեան մէջ:

5- Ագահութիւն
Ագահ մարդկանց մօտ մեծամասամբ խանգարումներ է առաջանում մարսողութեան հետ:

Քաղւած համացանցից

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։