Հա

Այլ

12/07/2014 - 10:00

Մնաս բարով «մելամաղձութիւն»

Ի՞նչ անել, եթէ հոգիդ մռայլ է: Երբեմն մեզ կլանում է վատ տրամադրութեան յորձանուտը:
Հնարաւո՞ր է այս դէպքում վե-րագտնել հոգեկան հաւասարակշռութիւնը:
Անպայման, եւ՝ ոչ միայն մէկ միջոցի շնորհիւ:

Ի՞նչ անել, եթէ հոգիդ մռայլ է: Երբեմն մեզ կլանում է վատ տրամադրութեան յորձանուտը:
Հնարաւո՞ր է այս դէպքում վե-րագտնել հոգեկան հաւասարակշռութիւնը:
Անպայման, եւ՝ ոչ միայն մէկ միջոցի շնորհիւ:


Տրամադրութիւնը բարձրացնելու հինգ միջոց

1- Թող ամէն ինչ
Շատ յաճախ մելամաղձոտ տրամադրութիւնը յոգնածութեան ուղղակի հետեւանք է: Եթէ միակ ցանկութիւնդ պառկելն է, ապա, ամենայն հաւանականութեամբ, գերյոգնել ես: Բաւական է հոլի պէս պտոյտ գաս, գոնէ արագութիւնդ պակասեցրու: Ամէն գնով սկսիր ծուլութիւն անել: Դա շատ օգտակար է առողջութեան համար:
2- Յիշիր Սողոմոն թագաւորին
Աւելի ճիշտ, նրա մատանու վրայ գրւածը՝ «սա էլ կանցնի»: Ինչից էլ առաջացած լինի քո վհատութիւնը, ինքդ քեզ ասա՝ կը գայ մի օր, երբ այս խնդիրն էլ մը մնայ անցեալում: Չէ՞ որ հիմա հազիւ թէ յիշես ժամանակին քեզ մտահոգած խնդիրների թէկուզ կէսը:
3- Գտիր մէկին, ով քեզնից աւելի վատ վիճակում է եւ օգնիր նրան
Դա նրան ոչ միայն կուրախացնի, այլեւ քեզ կազատի սեփական խնդիրների վրայ կենտրոնանալուց: Ծանրոց ուղարկիր աղքատ բարեկամներիդ, ու մէկ էլ տեսար՝ աստղերի դիրքը փոփոխւեց, պետիդ ցասումը փոխարինւեց գթասրտութեամբ, երեխաներդ դարձան կարգապահ եւ քո տրամադրութիւնն էլ բարձրացաւ:
4- Ամէն ինչ իր տեղը դիր, ընդորում, բառի բուն իմաստով
Յիշիր Փոքրիկ իշխանի կանոնը՝ «Առաւօտեան արթնանալով՝ կարգի բեր քո մոլորակը»: Եթէ գլոբալ նախաձեռնութիւններն ուժերիցդ վեր են, աւելի դիւրին զբաղմունք գտիր: Կարգի բեր սենեակային բոյսերը, դասաւորիր խոհանոցի պահարանը: Միգուցէ իտալական Նոր տարի անելու եւ աւելորդ իրերը բնակարանից դուրս գցելու ժամանակն է: Հին, անպէտք իրերի առատութիւնը ոչ միայն անկարգ է դարձնում տունը, այլեւ ճնշում է հոգեպէս:
5- Փոխելու քաջութիւն ունեցիր
Եթէ մազերիդ գոյնը փոխելու միտքը քեզ չի ոգեւորում, մտածիր ներքին փոփոխութիւնների մասին: Օրինակ՝ ինքդ քեզ ասա, որ վաղւանից կը դադարես լինել շրջապատի կամակատարը՝ քաղաքավարի ժպիտով չես լսի անհետաքրքիր պատմութիւնները, չես կատարի պարտադրող խնդրանքները, չես թաքցնի սեփական դժգոհութիւնը:
Ազատութիւն տուր ցանկութիւններիդ: Չէ՞ որ շատ յաճախ մելամաղձոտ ենք դառնում, երբ անում ենք այն, ինչ բոլորովին չենք ուզում անել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։