Հա

Այլ

Շաբաթ, 09 Օգոստոսի 2014 09:40

Հեռուստացոյց դիտելու վնասները

«Հեռուստացոյց դիտելն ու զանազան մանկական տեսահոլովակները վատ են անդրադառնում երեխայի մտաւոր ունակութիւնների զարգացման վրայ»,- գտել են ամերիկեան հետազօտողները: Գիտնականներն այս կարծիքին են յանգել 80 հետազօտութեան արդիւնք վերլուծելով: Որքանով է կարեւոր այս զգուշացումը, կարելի է հասկանալ այն փաստից, որ Ամերիկայում իւրաքանչիւր 10 փոքրիկից 9-ը անընդմէջ նստած է հեռուստացոյցի առջեւ:

«Հեռուստացոյց դիտելն ու զանազան մանկական տեսահոլովակները վատ են անդրադառնում երեխայի մտաւոր ունակութիւնների զարգացման վրայ»,- գտել են ամերիկեան հետազօտողները: Գիտնականներն այս կարծիքին են յանգել 80 հետազօտութեան արդիւնք վերլուծելով: Որքանով է կարեւոր այս զգուշացումը, կարելի է հասկանալ այն փաստից, որ Ամերիկայում իւրաքանչիւր 10 փոքրիկից 9-ը անընդ մէջ նստած է հեռուստացոյցի առջեւ: Այս հարցում առաջին մեղաւորը DVD արտադրող ընկերութիւններն են, որոնք զբաղւում են իրենց արտադրանքի ակտիւ գովազդով: Ծնողներն էլ ասում են, որ իրենք գիտակցաբար երեխաներին թողնում են հեռուստացոյց դիտել, որովհետեւ այն բարձրացնում է մտաւոր զարգացածութեան աստիճանը: Իսկ ահա Սիեթլի մանկական հետազօտական կենտրոնի գիտնականները պնդում են, որ հեռուստացոյցը ճիշտ հակառակ ազդեցութիւնն է ունենում երեխաների վրայ՝ խօսելու ունակութիւնը ուշ է զարգանում, դանդաղում է ուղեղի աշխատանքը: Այնպէս որ՝ մասնագէտները խորհուրդ են տալիս. յատկապէս շատ փոքրիկների հեռուստացոյց դիտելու ժամանակը սահմանափակել:

Քաղւած համացանցից

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։